Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Դատարկ պաթոս և կեղծ հայրենասիրություն

Դատարկ պաթոս և կեղծ հայրենասիրություն
28.10.2023 | 13:55

Ցավալին այն է, որ հայ քաղաքական էլիտան, որպես կանոն, Երրորդ Հանրապետության ողջ ժամանակաընթացքում երբեք չկարողացավ կողմնորոշվել և կանխատեսել: Ներքաղաքական պայքարը միշտ ընթանում էր դատարկ պաթոսով, կեղծ հայրենասիրությամբ՝ 19-րդ դարի ֆիդայական լոզունգներով կամ էլ վիլսոնասիրությամբ ու ռուսասիրությամբ:

Կարելի էր, չէ՞, թեկուզ և 2020-ի կրախից հետո կանխատեսել 2023-ի արցախյան գողգոթան: Ինչու իշխանությունից և ընդդիմությունից հեռու, անդրկուլիսյան քաղաքական խոհանոցին անտեղյակ բազմաթիվ մասնագետներ կանխատեսում են, պետական ծառայությունները՝ ոչ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2166

Մեկնաբանություններ