ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՌԴ-ն Նիկոլի ու նիկոլենց հակառուսական քայլերի առնչությամբ կոշտ միջոցների դեռ չի դիմում, առայժմ բավարարվում է նախազգուշական մեղմ ապտակներով

ՌԴ-ն Նիկոլի ու նիկոլենց հակառուսական քայլերի առնչությամբ կոշտ միջոցների դեռ չի դիմում, առայժմ բավարարվում է նախազգուշական մեղմ ապտակներով
26.10.2023 | 16:30

Արաբատ Միրզոևի (գործակալ Օմեգայի) ղեկավարած «կանտորան» երեկ հանդես եկավ հայ- ռուսական միջպետական հարաբերությունների վատացումն արձանագրող հերթական հաղորդագրությամբ :

Ըստ Արևմուտքի խամաճիկի վերածված Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, «‎2023 թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»:

Ինչից է ծագել Նիկոլի իշխանության բողոքը, ինչու է բանը հասել դեսպանին բողոքի հայտագիր (նոտա) ներկայացնելուն: Ինչպես պարզաբանել Է «Sputnik Արմենիան», ՌԴ դեսպանին արտգործնախարարություն են կանչել «Թութտիի ժառանգի տիկնիկները. Նիկոլ Փաշինյան. արհավիրքի ավետաբեր» հաղորդման կապակցությամբ, որը ցուցադրվել է Առաջին ալիքով: Հաղորդմանը մասնակցել է նաև «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

Կարծում ենք, հաղորդման ընթացքում հնչած արտահայտությունները միանգամայն տեղին են, լիովին արդարացի ու դեռ նույնիսկ մեղմ, եթե նկատի ունենանք, որ դրանք վերաբերել են Նիկոլին ու նրա ոհմակին, և թելադրված են այն աղետալի և ողբերգական իրավիճակով, որում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու նրա վարչակարգի հանցավոր գործողությունների և անգործության հետևանքով գտնվում են Արցախը և Հայաստանը:

Ավելին, այլ խնդիր է, որ հաղորդման ընթացքում հնչած արտահայտությունները միանգամայն անընդունելի են Հայաստանի իշխանությունը զավթածների կողմից (բնականաբար, անընդունելի պետք է լինեին), բայց իրավունքի տեսակետից հաղորդման ընթացքում հնչած արտահայտություններում վիրավորական ոչինչ չկա, քանի որ դրանք ոչ թե վիրավորանքներ են՝ արտահայտված Նիկոլին և այլոց վիրավորելու նպատակով, այլ իրականությանը համապատասխանող բնորոշումներ: Որպեսզի սա հասկանալի լինի, այսպիսի մի համեմատություն կատարենք՝ առաջադրելով համապատասխան հարցը. կարո՞ղ է, ասենք, գողը վիրավորվել, երբ իրեն ասում են գող, կամ բոզը վիրավորվել, երբ իրեն ասում են բոզ, դավաճանը վիրավորվել, երբ իրեն ասում են դավաճան…

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռ հոկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ Ռուսաստանն արձանագրում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում իր շահերն առաջ մղելու ՆԱՏՕ-ի փորձերը: Հանրապետությունում հակառուսական տրամադրությունների սրումը, Լավրովի գնահատմամբ, արհեստականորեն է արվում։ Մասնավորապես, ըստ նրա, դա արվում է մեծ թվով հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին։

Լավրովի հայտարարությունը, իհարկե, իրականությունն է ներկայացնում, սակայն ՌԴ արտգործնախարարն այս դեպքում ամբողջ ճշմարտությունը չի ներկայացրել, քանի որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ միտումնավոր, արհեստականորեն սերմանում ու սրում են ոչ միայն արևմտյան դրամաշնորհներով գործող սորոսական և այլ «հասարակական կազմակերպություն» կոչվածները՝ Հայաստանում Արևմուտքի 5-րդ շարասյան բջիջները, այլև նույն Արևմուտքին ծառայող, Արցախի, Հայաստանի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի, նաև Ռուսաստանի թշնամի Նիկոլը հենց ինքը՝ իր ՔՊ-ական ոհմակի բազմաթիվ անդամների հետ միասին: Ահավասիկ վերոնշյալը հաստատող ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը, որում մասնավորապես նշված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության մասին ուղերձն անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի հասցեին և չի կարող չառաջացնել այլ բան, բացի մերժումից։ Ակնհայտորեն փորձ է արվում իր վրայից հանել ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Ն. Վ. Փաշինյանի վերջին խրատաբանությունները հաստատում են մեր ավելի վաղ եզրակացություններն այն մասին, որ Արևմուտքի կողմից ներշնչվող և պաշտոնական Երևանի կողմից խթանվող սեփական երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար ապակառուցողական գործընթացները կրում են ոչ թե դրվագային, այլ համակարգային բնույթ։

Կառավարության ղեկավարը, ըստ էության, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը գիտակցաբար պատրաստվել է Ռուսաստանից շրջադարձի։ Իրենց քայլերը՝ կոչված առաջադրելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի կողմից իբր թույլ տրված սխալներով։ Միևնույն ժամանակ, մոռացվում է, որ մեր պետությունները շատ առումներով նման շահեր ունեն անվտանգության և զարգացման հարցերում, իսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրներն իրենց առջև նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս պատճառել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր եվրասիական տարածքը» (ընդգծումը՝ մերը)։

Քանիցս նշել ենք, որ Արցախի, Հայաստանի, հայերիս թիվ 1 ներքին թշնամուն իշխանության բերելու ծրագրի և Նիկոլի իշխանության գալու նպատակը ոչ միայն Արցախն Ադրբեջանին նվիրելը կամ վաճառելը, համենայն դեպս, վերջնարդյունքում հանձնելն էր, ինչը նա իր ոհմակի հետ միասին փայլուն կերպով կատարեց, այլև նույն ոհմակի հետ միասին հայ- ռուսական հարաբերությունները գնալով վատացնելով, այդ կերպ համապատասխան նախադրյալներ ստեղծելով, մի «գեղեցիկ օր» Հայաստանից ՌԴ 102- րդ ռազմաբազայի հեռացման պահանջ առաջադրելը, ինչպես նաև ՀԱՊԿ- ից Հայաստանը դուրս հանելուն հասնելը և թուրք- ադրբեջանական տանդեմի դեմ մեզ անպաշտպան թողնելը: Այլ խնդիր է, թե նա ծրագրի այս երկրորդ մասը կհասցնի՞ իրագործել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Հայաստանի ղեկավարության մի շարք ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ ս. թ. սեպտեմբերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել ՌԴ- ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, որտեղ նրան բողոքի նոտա էր փոխանցվել: Այս մասին ԶԼՄ- ների համար ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Արձանագրեցինք վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում որոշակի կասկածների ի հայտ գալը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների վերաբերյալ Մոսկվայի, Երևանի և Բաքվի 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործելիության վերաբերյալ։

Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ. Հակոբյանի այցը Կիև՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնության փոխանցումով, հայկական տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։

Այս կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ. Վ. Հարությունյանը, որին կոշտ վերաբերմունք է ցուցաբերվել: Բացի այդ, փոխանցվել է բողոքի նոտա, որում նշված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մ. Վ. Զախարովայի և, ընդհանրապես, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հասցեին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

Ա. Ռ. Սիմոնյանի սեպտեմբերի 6-ի վիրավորական արտահայտությունների անընդունելիությունը»:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը ս. թ. սեպտեմբերի 19- ին հարկադրված եղավ դեսպանատան շենքը շրջափակած հակառուսական ցուցարարների առնչությամբ բողոքի նոտա հղել Հայաստանի ԱԳՆ-ին:

Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն իր և ՌԴ- ի դեմ Հայաստանի իշխանությունը զավթածների ուղղակի և անուղղակի քայլերի, ներառյալ՝ տարբեր սադրանքների առնչությամբ կոշտ միջոցների դեռ չի դիմում, առայժմ բավարարվում է ընդամենը նախազգուշական մեղմ ապտակներով, որպեսզի խելքերը գլուխները հավաքեն ու չհատեն նորանոր կարմիր գծեր, կամ էլ կոշտ միջոցներ կիրառելու առումով ժամանակավորապես կաշկանդված է արտաքին գործոններով, ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներով:

Որպես նախազգուշական մեղմ ապտակի կիրառում, ՌԴ Պետդուման երեկ որոշում է կայացրել անժամկետ հետաձգել ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ճանաչման հարցի քննարկումը:

«Պետական Դումայի պատգամավորները որոշում են ընդունել անժամկետ հետաձգել ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։ Կառավարության նախաձեռնած նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտնել են Պետդումայի մամուլի ծառայությունից։

Ինչպես քննարկման ընթացքում նշել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին լրացուցիչ արտոնություններ տալ՝ այն դեպքում, երբ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման համար, հենց այդ հիմքով է որոշում կայացվում Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական իրավունքի օգտագործումը թույլատրելու մասին:

Պետդումայի մամուլի ծառայությունը մեջբերել է Վոլոդինի խոսքը.

«Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վերաբերյալ, քանի որ նրանց մոտ ռուսերենն ամրագրված է սահմանադրորեն։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք տեսնում ենք, որ ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, վերջին որոշումները բոլորովին ուղղված չեն այդ ոլորտում հարաբերությունների զարգացմանը»:

Նշվում է, որ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումն անժամկետ հետաձգելու առաջարկով հանդես է եկել Պետդումայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը: Նրա կարծիքով, հիշյալ վկայականները ճանաչելու նախաձեռնությունը ներկայումս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։

Ինչպես հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը, Վոլոդինը Պետդումայի պրոֆիլային հանձնաժողովներին հանձնարարել է մշակել հարցը և առաջարկել հետագա քայլեր:

Կարծում ենք, դժվար չէ հասկանալ, որ ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման հարցն ընդամենն առիթ է ծառայեցվել տվյալ որոշումն ընդունելու համար, իսկ բուն պատճառն այն է, որ Հայաստանի ղեկավարության, իշխանությունների վերջին քայլերը բոլորովին ուղղված չեն հայ- ռուսական հարաբերությունների զարգացմանը, ճիշտ հակառակը՝ ուղղված են նշված հարաբերությունների դեմ:

Կարիք կա՞ մանրամասնելու վերոնշյալ որոշման հետևանքները: Մեր հայրենակիցները Հայաստանի ազգային վարորդական վկայականներով չեն կարողանա ՌԴ տարածքում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնել: Գուցե դրանից հետո որոշեն գալ, հավաքվել Հանրապետության հրապարակում ու Նիկոլին շնորհակալություն հայտնել:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ