Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Պատմությունը պարուրաձև զարգանալով՝ կրկնվելու հատկություն ունի

Պատմությունը պարուրաձև զարգանալով՝  կրկնվելու հատկություն ունի
27.09.2023 | 09:30

1000-ականների սկզբին, երբ Իրանի ողջ տարածքը, հատկապես կենտրոնական, հյուսիսային և արևմտյան հատվածները լցված էին տարատեսակ թյուրքական օղուզական ցեղերով, որոնք կազմակերպվում, նոր տարածքներ էին գրավում ու ակնհայտ էր, որ սպառնալիք էին դառնալու հարուստ Բյուզանդական կայսրության համար, բյուզանդական կայսրերը, փոխանակ օգնեին ու հզորացնեին հայկական ֆեոդալական թագավորություններին՝ Անիի Բագրատունիներին, Վասպուրականի Արծրունիներին, Տարոն-Աղձնիքի Մամիկոնյան-Թոռնիկյաններին և մնացյալներին, որպես իրենց ու թյուրքերի միջև պատվարի, ընդհակառակը, լծվել էին դրանք քանդելուն, ճնշումների տակ հարկադրում էին որ իրենց տարածքները հանձնեն Բյուզանդիային, որի դիմաց թագավորներին և իշխաններին տարածքներ էին տալիս Անատոլիայի կենտրոնական հատվածներում կամ ծայրամասերում։

Այդպես մինչև 1045 թվականը վերացան հայկական պետականությունները, իսկ Հայաստանի բնակչությունն այդ հանձնված տարածքներում, եթե չասեմ դատարկվեց, ապա բավականին նոսրացավ։

ՈՒ երբ 1071 թվականին թյուրքերը ներխուժեցին Հայկական լեռնաշխարհի տարածք՝ դեպի Բյուզանդիա արշավելու համար, նրանց դեմը պատվար չկար, որի արդյունքում 1071 թվականին Մանազկերտի դաշտում թյուրքերը հաղթեցին Բյուզանդիային ու սկսվեց Բյուզանդական կայսրության կործանումը, որն իր վերջնակետին հասավ 1453 թվականին՝ Կոնստանդնուպոլսի (ներկայում՝ Ստամբուլ) գրավմամբ։

Եթե բյուզանդացիները ոչ թե թուլացնեին, այլ օգնեին հզորանալ հայկական իշխանություններին, ապա, երբ թյուրքերը ներխուժեցին Հայաստան, եթե անգամ հայերը պարտվեին՝ բավականին կթուլացնեին թուրքերին՝ առաջին հարվածն իրենց վրա վերցնելով, որից հետո Բյուզանդիան հեշտությամբ պարտության կհասցներ ներխուժած քոչվորներին ու պատմությունն այլ ընթացքով կգնար։

Ինչու՞ այսպիսի պատմական էքսկուրս արեցի։

Որովհետև պատմությունը պարուրաձև զարգանալով՝ կրկնվելու հատկություն ունի։ Այսօր տեսնելով ՌԴ քայլերը կամ քայլերի բացակայությունը՝ շատ նմանեցնում եմ բյուզանդական անխոհեմ քաղաքականությանը։

Արցախի անկումն ու հայաթափումը, դեռ չգիտեմ, բայց պատկերացնում եմ մնացածն էլ ինչ կլինի, ինչ կմնա ՀՀ-ից, ոչնչով չեն տարբերվում անցյալի նմանատիպ իրավիճակից։

Այս ճանապարհով շարունակելու դեպքում, ՌԴ-ն կդառնա պատմության գիրկն անցած նոր Բյուզանդիա, որի ականատեսը հավանաբար կհասցնենք լինել։

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ