ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչի՞ համար են պարգևավճար ստացել՝ ոչ մի բան չանելու՞

Ինչի՞ համար են պարգևավճար ստացել՝ ոչ մի բան չանելու՞
31.08.2023 | 15:03

«Ասեք, կանենք»-ներին հլը նայեք: Արա, այ,... ինքներդ էլ գիտեք, թե՝ ինչե՛ր, դուք իսկի ձեր անմիջական պարտականությունները չեք կարողանում անել, մի բան էլ կողից ասածն եք անելո՞ւ:

Ը-հըն՝ ԿԳՄՍՆ-ի (էս հապավումը հայհոյախոսություն չի, կրթության նախարարության ոչ այն է՝ QR կոդն է, ոչ այն է՝ IQ-ն) «փայլուն» գործունեության հետևանքով հազարավոր աշակերտներ վաղը չեն ունենալու, այսպես ասած, «նոր դասագրքեր»: Մասամբ՝ չեն հասցրել տպել, մասամբ՝ մրցույթները չեն հասցրել ավարտել, մասամբ՝ «հին չափորոշիչներից» հրաժարվել են, բայց «նոր չափորոշիչները» չեն մշակել կամ չգիտես, թե էլ ինչ չեն հասցրել անել:

Հա, բայց պարգևավճարները կանոնավոր ստացել ու ծախսել են: Ինչի՞ համար: Ոչ մի բան չանելո՞ւ:

Հա, բա ո՞վ անկապ բաներ խոսեր ՀՀ զինանշանի կամ օրհներգի մասին, Նիկոլի քարոզչական շահերն սպասարկեր: Էդքանից հետո ո՞վ պիտի լծվեր էն ամենօրյա գործն անելուն, ինչի համար էլ, մեր մեջ ասած, աշխատավարձ պիտի տրվեր ԿԳՄՍ նախարարի աթոռին նստողին ու նրա ենթականերին:

Նաջարյանը հանրահայտ կատակերգական ֆիլմում ասում էր՝ «ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում, կասես՝ մի դիմում էլ նա գրի»:

Կլինի՞ ձեր հոժար կամքով մարդ ա մի դիմում գրեք, հետ գնաք Սարյանի գինետներում ձեր կայֆերն անելու, մանավանդ, որ արդեն փող ունեք, երկիրն ու երկրի կառավարումը թողեք էն մարդկանց և ուժերին, որոնք ունակ են դա անել ու ձեր նման անպատասխանատու-ստախոս-հողատու-հայատյաց-բառադի չեն, գոնե:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ