Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Հարկատուների հաշվին սնվող դեգեներատներ

Հարկատուների հաշվին սնվող դեգեներատներ
14.08.2023 | 16:20

Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում մի «գիտնական», Պետրոսի ու Թաթուլի հետ հաղորդմանը, հայտարարում է, թե թուրքերը 7 դար մեզ չեն ցեղասպանել ու միայն Բեռլինի կոնգրեսից հետո որոշեցին մեզ սպանել։

Երդվում եմ՝ ժամանակին թուրքերը միլիոնավոր դոլարներ կտային, որպեսզի Հայաստանի պետական հեռուստաընկերության եթերում որևէ մեկը կրկներ թուրքական թեզերը։

Ուրացման առաջամարտիկը այսօր ո'չ թե Թուրքիան, այլ հայ հարկատուների հաշվին սնվող դեգեներատների ակումբն է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1700

Մեկնաբանություններ