«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Դուք սկասեք` միայն «Վագները» չէ, ամերիկյան «Մոցարտն» էլ կսատարի

Դուք սկասեք` միայն «Վագները» չէ, ամերիկյան «Մոցարտն» էլ կսատարի
08.08.2023 | 13:36

Գնալով պարզվում, բյուրեղանում է Նիգերում կատարված ռազմական հեղաշրջման իրական պատկերը: Եթե առաջին օրվանից a priori պարզ էր, որ արտաքին միջամտություն եղել է և չէր կարող չլինել, ապա այսօր պարզ է դառնում, որ այդ միջամտությունը ռուսական էր, ընդ որում, ոչ պետական մակարդակով:

Այսինքն, մի խումբ ազդեցիկ գեներալներ դիմել են ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանը իրենց խողովակներով՝ աջակցություն հայցելով:

Եվ պատասխան են ստացել՝ դուք սկսեք, մենք կգանք: Եվ այսօր իմանում ենք, որ Նիգերի իշխանությունները պայմանագիր են ստորագրել Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ: Ավելի վաղ տեղեկացանք, որ Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցության երկրները (ԷԿՕՎԱՍ) ռազմական ներխուժման են պատրաստվում Նիգեր, որտեղ կբախվեն վագներականների հետ:

Դե, ի՞նչ ասեմ: «Վագները» մոտ 80 հազար բանդերական կոտորեց և կատարելագործեց սպանդի և ցեղասպանական իր հմտությունները, այնպես որ, առանց խորանալու գալիք ռազմական գործողությունների մեջ, կարելի է ենթադրել, որ վագներականներին չի հաջողվի 80 հազար նեգր կոտորել Նիգերի հարևան երկրներից՝ առաջին 10-15 հազարից հետո նրանք ուղղակի կհեռանան: Բայց ասելիքս Նիգերի կամ վագներականների մասին չէ, ասելիքս «Նոր Հայաստանին» է վերաբերում, որտեղ մենք ամեն օր դժգոհություններ ենք լսում, թե բա՝ неужели Պուտինը չի կարող սրանց հարցը լուծել, եթե ուզենար, неужели Ռուսաստանն էնքան խեղճ է, որ դաշնակից երկրում չի կարող իշխանություն փոխել, ուրեմն, չի ուզում, չէ՞, неужели…

Այս հարցադրումները պատկանում են, բնականաբար, բութ և քաղաքականությունից հեռու մարդկանց: Неужели դժվար է հասկանալ, որ առ այսօր Հայաստանից ոչ մի քայլ չի կատարվել իշխանափոխության ուղղությամբ, եթե քայլ չհամարենք Մանուկյան Վազգենի գլխավորած շարժումը, որի կյանքի իմաստը սահմանադրական դաշտից դուրս չգալն էր, որպեսզի Արևմուտքը հանկարծ չջղայնանա: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՀ գործող և նախկին գեներալներից որևէ մեկը, Մոսկվայում կապեր ունեցող, այլ ազդեցիկ անձանցից որևէ մեկը (ասենք, Սամվել Կարապետյանի կարգի) գեթ մեկ քայլ կատարե՞լ է դեպի ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարություն՝ Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելու առաջարկով:

Ո՛չ:

Բա ի՞նչ եք ուզում:

Մի բան դու պիտի տեղում անես, չէ՞, առաջին քայլը գոնե դու ես անելու, որ դիմացինդ տեսնի ջանքերդ և աջակցություն ցուցաբերի:

Պրիգոժինի «Վագները» ի՞նչ կկարողանար անել, եթե Նիգերի գեներալիտետը վեր ընկներ թախտին ու սպասեր բախտին, դա էլ քիչ է՝ սահմանադրական դաշտ պահպաներ:

Կարծում եմ` հասկանալի արտահայտվեցի:

Բոլորը բոլորի տեղը գիտեն, պատմությունն էլ ունիկալ դասագիրք է կյանքի բոլոր իրադարձությունների համար:

Կամք է պետք ընդամենը:

Եվ վճռականություն:

Եվ կարծրատիպերից ու վախերից ազատվել:

Այդ դեպքում միայն «Վագները» չէ, ամերիկյան «Մոցարտն» էլ կսատարի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ