ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայի Արցախը, Հայկական Արցախը երբե՛ք չի կարող լինել մաս մի արհեստածին պետության

Հայի Արցախը, Հայկական Արցախը երբե՛ք չի կարող լինել մաս մի արհեստածին պետության
07.07.2023 | 21:16

«Հայաքվե»-ն հնարավորություն է ճանաչելու մեր երկրի արժանավոր զավակներին, և արժևորելու նրանց վաստակը:

Այս շաբաթվա ընթացքում «Հայաքվե»-ին միացած հայրենիքի նվիրյալ զավակներից մեկը Սարգիս Ստեփանյանն է:

Ստորև իր գրառումն է՝ հակիրճ և ազդու:

Խոնարհումս Ձեզ, անվեհեր եղբայր:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային արժանապատվության, պատմական արդարության վերականգնման, հանուն այդ ամենի թափված իմ զինակիցների, իմ և իմ զինվորների արյան, զինվորի իմ պատիվն ու պարտքը գիտակցելով ես մասնակցում եմ «ՀայաՔվեին»:

Հայի Արցախը, Հայկական Արցախը երբե՛ք չի կարող լինել մաս մի արհեստածին պետության»:

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ