Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ստալի՞ն, ո՛չ, ողորմելի բռնապետիկ

Ստալի՞ն, ո՛չ, ողորմելի բռնապետիկ
15.06.2023 | 13:33

Պարզվում է, ՔՊ-ական Հայաստանում ոստիկանները ոչ միայն բռնության են ենթարկում, ծեծում քաղաքացիներին, այլև ծխախոտ հանգցնում նրանց դեմքին։

Նման դեպք Հայաստանում մեկ էլ եղել է 1937թ․ ստալինյան բռնությունների տարիներին. ՆԿՎԴ-ի քննիչը, հարցաքննության ժամանակ, ծխախոտը հանգցրել է Հրաչյա Աճառյանի գլխին։

Եվ, ինչպես այն ժամանակ, նույնն էլ՝ այսօր, նման վայրագություններ գործած ոստիկան-միլիցիա-քննիչները կմնան անպատիժ։ Այն ժամանակ նրանք ծառայում էին Ստալինին, այսօր՝ ողորմելի բռնապետիկին։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 3521

Մեկնաբանություններ