Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Դավաճաններին դատում են նույն կերպ

Դավաճաններին դատում են նույն կերպ
23.05.2023 | 22:25

Հայոց գլխավոր սինլքորը Արցախի նկատմամբ իր որոճած դավաճանության մասին հիմա ավելի անսքող ու անկաշկանդ է արտահայտվում:

Վաղն առավել հստակ է լինելու նրա դավաճանական խոսքը՝ առանց իրավաբանական տերմինների, իսկ դրա հաջորդ օրը ուղղակի դատապարտելու և հայհոյելու է արցախահայությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցում են Արցախի ազատագրական պայքարին:

Գործող դավադիրը շուտով դավաճանության մեջ է մեղադրելու բոլոր գործող հայրենասերներին ու ազգապահներին:

Դավաճանական ոհմակը ձգտում է Արցախը ադրբեջանի երախը խցկել հենց արցախցիների ձեռքով (եթե էդքան լավ տեղ է, ինքներդ տեղավորվեք էնտեղ), տեղի իշխանական Էն դեմքերով, որոնց իր բռան մեջ է առել: ՈՒստի մեր առաջին խնդիրն է՝ այսօր-վաղը ազատվել տեղի նիկոլական խամաճիկներից՝ տուրք չտալով սահմանադրական ինչ-ինչ խաղերի. ինչ հանրաքվե, ինչ ֆլան-ֆստան:

Նրանք պետք է փութով հեռանան (կամ հեռացվեն)՝ տեղ բացելով ազգապահպան իրական ուժերի առջև, որոնք կան և պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու:

Թե չէ խամաճիկները մեղադրվելու են աններելի դավաճանության մեջ:

Իսկ միշտ և ամենուր դավաճանների հետ վարվում են նույն կերպ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ