ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թատերական փառատոն Գյումրիու՞մ

Թատերական փառատոն Գյումրիու՞մ
08.05.2023 | 21:07

Կասեք` իսկ ինչու՞ ոչ։ Ես էլ կկրկնեm` իսկ ինչու՞ ոչ։ Գյումրիում ցանկացած մշակութային միջոցառում կազմակերպելն արդարացված է ու տեղին, եթե այն իրական նպաստ կբերի քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը։

Չխորանալով Գյումրիի դեպքում պետական միջոցների նպատակային ու հասցեական օգտագործման մանրամասնությունների մեջ, այդուհանդերձ, չեմ կարող չնշել, որ Սպիտակի երկրաշարժից 34 տարի է անցել, սակայն Գյումրիում տակավին պետության կողմից պահպանվող ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ պատմական հուշարձան-շենքեր գտնվում են ավերված կամ կիսավեր վիճակում։

Չկա որևէ նպատակային պետական ծրագիր տարեկան գոնե հինգ, կրկնում եմ, գոնե հինգ հուշարձան պետական միջոցների հաշվին վերականգնելու համար։ Ինչ որ վերականգնվում է այսօր, արվում է մասնավոր ներդրումների արդյունքում։ Հավաստիացնում եմ ձեզ, որ հինգ տարվա ընթացքում Գյումրիի կենտրոնը լիովին բարելավված տեսք կունենա նույնիսկ նման փոքրածավալ ծրագիր իրականացնելու դեպքում։

Ասածս ի»նչ է. եթե այդքան հեշտ է միջոցների տրամադրումը թատերական ու երաժշտական փառատոներ կազմակերպելու համար, միգուցե արժե՞ մտածել, որ նույն ծավալի գումարներով կարելի է մնայուն արժեքներ փրկել անխուսափելի կորստից:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 2596

Մեկնաբանություններ