Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Գլխավոր խնդիրը Երևանում է նստած

Գլխավոր խնդիրը Երևանում է նստած
14.01.2023 | 10:50

Հասկացե՛ք, հայեր, ախր այնքան հստակ է ամեն ինչ:
Խաղաղություն Ադրբեջանի հետ չի կարող լինել մեկ պարզ պատճառով՝ այդ պետությունն ուզում է Հայաստանի վերացումը, ոչ թե Արցախը, Սյունիքը, կամ մեկ այլ պատմական հայկական տարածք: Ամբողջ մեր երկիրն է ուզում ՝ մայրաքաղաք Երևանով:


Մի՞թե դժվար է մի փոքր լսել-կարդալ-տեսնել, թե ինչ է խոսում (շատ ուղիղ) և անում թշնամի երկրի առաջնորդն իր ամբողջ քաղաքական թիմով և դաշնակից Թուրքիայով:
Ի՞նչ է պատրաստվում զիջել Հայաստանի պատուհասը, որ բավարարի Ադրբեջանի՝ ամբողջի հանդեպ ունեցած պահանջը:


Լավ, նա ու իր խմբակն է դավաճան, անհայրենիք, ձե՞զ ինչ եղավ: Մի քանի միլիոն մարդ անջատվե՞լ է իրականությունից:
Գլխավոր խնդիրը Երևանում է նստած:


Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 13655

Մեկնաբանություններ