ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Եվ սրանք համարձակվում են խոսել օրենքի գերակայությունից»

«Եվ սրանք համարձակվում են խոսել օրենքի գերակայությունից»
02.07.2022 | 10:45

Հիշու՞մ եք՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան կար՝ սորոսական արմատներով և իշխանահաճո։
Սույն իշխանահաճո անձնավորությունը Սահմանադրական դատարանի շուրջ մղվող «պատերազմների» ընթացքում երկու տարուց ավելի չաշխատեց, օգտվելով պաշտոնի ընձեռած առավելություններից՝ բարձր աշխատավարձ, սպասարկող մեքենա, վառելիք և այլ արտոնություններ։


Բազմիցս ես և այլք բարձրաձայնեցինք, բայց ոչինչ չձեռնարկվեց, սակայն այսօր մեկ դարպասի վրա «գոլ խփելու ինքնագռգռմունքից» էքստազի մեջ ընկնող ԱԺ երեսփոխան «խաղացողները»՝ Ալեն Սիմոնյանի մատից մինչև Արփի Դավոյանի ղշերը, ողջ ՔՊ-ական «սաստավով»՝ որոնց վզին դրված էր ընդդիմադիր պաշտոնյաներին ազատել իրենց պարտականություններից, հաջողությամբ իրականացրեցին այդ գործընթացը։
Դե, այդպես է սրանց մոտ ընդունված՝ շեկը շեկլիկին չի նեղացնում, նա իրենցն էր, իրենց սորոսի հայկական վաստակը, իրենց սրտի դատավորը:


Եվ սրանք համարձակվում են խոսել օրենքից, օրինականությունից, օրենքի գերակայությունից, արդարությունից ու ազնվությունից, այլ բարձրարժեք համարվող բաներից, որից իրենք շատ հեռու են, ինչպես Նիկոլի խանձած խոզը՝ «տուռնիկից»:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 7286

Մեկնաբանություններ