ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ՌԴ-ն և Իրանը պայմանավորվել են համատեղ արտադրել «Սպուտնիկ V»

ՌԴ-ն և Իրանը պայմանավորվել են համատեղ արտադրել «Սպուտնիկ V»
10.02.2021 | 21:48

ՌԴ-ն և ԻԻՀ-ն պայմանավորվել են համատեղ արտադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Պատվաստանյութի համատեղ արտադրության վերաբերյալ բանակցություններն ավարտվել են: Մոտ ժամանակներս ականատես կլինենք Իրանում պատվաստանյութի արտադրությանը»,- նշել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Դիտվել է՝ 9598

Մեկնաբանություններ