ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միջազգային հանրությունը դատապարտում է Նիսի ահաբեկչությունը

Միջազգային հանրությունը դատապարտում է Նիսի ահաբեկչությունը
30.10.2020 | 12:56

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խստորեն դատապարտել է Նիսում կատարված սարսափելի հարձակումը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համերաշխություն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ իսլամիստական ահաբեկչությունն անվանելով «անընդունելի»:

Ֆրանսիան ցավակցական և աջակցության ուղերձներ է ստանում ամբողջ աշխարհից: Հինգշաբթի առավոտյան դանակով զինված տղամարդը Նիսում հարձակվել է Աստվածամոր տաճարի այցելուների վրա: Երեք մարդ սպանվել է, հարձակվողը վիրավորվել է և բերման ենթարկվել: Հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել:
«Մենք կրկին հարձակման ենթարկվեցինք մեր արժեքների, ազատության ցանկության, դավանանքի ազատության և ահաբեկչության ճնշմանը տեղի չտալու մեր իրավունքի պատճառով: Եվ այսօր ես կցանկանայի հայտարարել ամենայն հստակությամբ՝ մենք ոչ մի թիզ չենք զիջելու», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեպքի վայր հասնելուն պես:

Դիտվել է՝ 3238

Մեկնաբանություններ