ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն

Պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն
13.10.2020 | 00:54

ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը նա­մա­կով դի­մել էր ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի գլ­խա­վոր տնօ­րե­նին՝ ներ­կա­յաց­նե­լով Շու­շիի Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց վան­քի հրե­տա­կոծ­ման փաս­տե­րը, անդ­րա­դար­ձել էր նաև հայ­կա­կան քա­ղա­քակր­թա­կան ա­ռանց­քա­յին ա­րեալ­նե­րից Նա­խի­ջա­նում հայ­կա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան բնաջ­նջ­մա­նը: Նա­խա­րա­րը կոչ է ա­րել վճ­ռա­կա­նո­րեն և խս­տա­գույնս դա­տա­պար­տել ադր­բե­ջա­նա­կան շա­րու­նա­կա­կան ագ­րե­սիան, քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան թի­րա­խա­վո­րու­մը, մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ո­րի զոհ կա­րող են դառ­նալ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան շուրջ 4 հա­զար հու­շար­ձան­ներ:


Պա­տաս­խա­նը չի ու­շա­ցել: ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն մտա­հո­գու­թյուն է հայտ­նել ԼՂ հա­կա­մար­տու­թյան վե­րա­բե­րյալ՝ բո­լոր կող­մե­րին կոչ ա­նե­լով կա­տա­րել մի­ջազ­գա­յին հու­մա­նի­տար ի­րա­վուն­քով ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը` կան­խե­լու վնա­սի պատ­ճա­ռու­մը ցան­կա­ցած մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյա­նը:
ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն նաև կող­մե­րին կոչ է ա­նում զերծ մնալ ե­րե­խա­նե­րի, ու­սու­ցիչ­նե­րի, կր­թա­կան անձ­նա­կազ­մի կամ դպ­րոց­նե­րի վրա ցան­կա­ցած հար­ձա­կու­մից կամ վնաս հասց­նե­լուց և ա­պա­հո­վել կր­թու­թյան ի­րա­վուն­քը: Կա­ռույ­ցը պատ­րաս­տա­կամ է նաև իր լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում անհ­րա­ժեշտ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել` ա­ջակ­ցե­լու այդ հանձ­նա­ռու­թյուն­նե­րի և պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը:


Ադր­բե­ջա­նի ձե­ռա­գիրն այլ բան է ա­սում: Վկան՝ չհայ­տա­րար­ված պա­տե­րազ­մը, խա­ղաղ բնակ­չու­թյան ու են­թա­կա­ռուց­վածք­նե­րի թի­րա­խա­վոու­մը, հայ­տա­րար­ված հրա­դա­դա­րի ժա­մա­նակ չդա­դա­րող ագ­րե­սիան, վան­դա­լիզ­մի փորձ­ված ու բնա­ծին մղու­մը:
Դրան հա­կա­ռակ՝ Ար­ցա­խում վե­րա­կանգ­նել են Շու­շիի «Գյով­հար Ա­ղա­յի» (Վե­րին Ջու­մա) կի­սա­քանդ մզ­կի­թը:
Դրան հա­կա­ռակ՝ Ար­ցա­խի նա­խա­գա­հը նա­խազ­գու­շաց­նում է Ադր­բե­ջա­նի բնակ­չու­թյա­նը՝ ա­րագ լքել թի­րա­խա­վոր­ված քա­ղաք­նե­րը՝ հնա­րա­վոր կո­րուստ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար:
Բո­լոր կող­մե­րին ուղղ­ված կո­չե­րի ձայ­նը խլա­նում է չդա­դա­րող ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րի աղ­մու­կի տակ:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 10316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ