ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եղիշե Կիրակոսյան. Հայկական կողմի ներկայացրած խնդրանքի հիման վրա ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել նաև Թուրքիայի նկատմամբ

Եղիշե Կիրակոսյան. Հայկական կողմի ներկայացրած խնդրանքի հիման վրա ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել նաև Թուրքիայի նկատմամբ
07.10.2020 | 16:59

Եվրոպական դատարանն ամսի 29-ին կիրառել էր միջանկյալ միջոց, որում կոչ էր արվել Ադրբեջանին և ՀՀ-ին իրենց գործողություններում պահպանել կոնվենցիայով նախատեսված պահանջները՝ չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքներին, խոսքը ՀՀ կողմից ներկայացված դիմումի հիման վրա նման միջանկյալ միջոց կիրառելու մասին է՝ հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով դատարան են ներկայացրել ապացույցներ Ադրբեջանի կողմից թույլ տրված թե կոնվենցիոն, թե մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին:

«Վերջին թարմացումը երեկ է ուղարկվել, այսօր էլ կուղարկենք նոր թարմացումներ դատարանին, որ ցույց տրվի Ադրբեջանի կողմից տոտալ անտեսումը թե մարդասիրական իրավունքի, թե կոնվենցիոն պահանջների»,- ասաց նա: Կիրակոսյանը նշեց, որ դատարանին խնդրանք են ներկայացրել, որ միջանկյալ միջոց կիրառի նաև Թուրքիայի դեմ: «Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցության վերաբերյալ արդեն միջազգային մամուլում տվյալները, տարբեր պետությունների ղեկավարների և ԱԳ նախարարությունների հստակ հայտարարությունները, վերջինը երեկ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության կողմից արված հայտարարությունն էր Թուրքիայի կողմից Սիրիայի և Լիբիայի տարածքից վարձկաններ և ահաբեկիչներ Ղարաբաղ տեղափոխելը, այդ նպատակով ներկայացրինք խնդրանք դատարանին, որ միջանկյալ միջոց կիրառի նաև Թուրքիայի նկատմամբ»,- ասաց նա և նշեց, որ արդեն ստացել են դատարանի որոշումը, որով հղում է կատարվում ամսի 29-ի որոշման վրա՝ կոչ է անում բոլոր պետություններին, այդ թվում նաև՝ Թուրքիային զերծ մնալ գործողություններից:

«Հաջորդ քայլը՝ համաձայն դատարանի կանոնների, հարցը նախարարների կոմիտե տեղափոխելն է, որտեղ ավելի ակտիվ քննարկման կարող է դրվել, նույնը վերաբերում է նաև Թուրքիայի վերաբերյալ որոշմանը: Վճռի մասին կարող ենք խոսել, երբ հիմնական գանգատ կներկայացնենք, որովհետև մենք դեռ ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ կապված հիմնական գանգատ չենք ներկայացրել»,- ասաց Կիրակոսյանը։

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ