ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռուբեն Ռուբինյան. Վստահ ենք՝ ՄԽ համանախագահ երկրները տարածաշրջանում խաղաղություն ապահովելու իրենց կարևոր դերը կկատարեն

Ռուբեն Ռուբինյան. Վստահ ենք՝ ՄԽ համանախագահ երկրները տարածաշրջանում խաղաղություն ապահովելու իրենց կարևոր դերը կկատարեն
06.10.2020 | 16:24

Աշխարհն ընդունեց փաստը, որ Թուրքիան ներգրավված է պատերազմում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:


Նա ընդգծեց, որ դիվանագիտական առումով դա դրական է մեզ համար ու մեծ հնարավորությունների տեղ է բացում. «Միջազգային գոծընկերներից ակնկալում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների կոշտ քննադատություն»:
Ռուբինյանի խոսքով՝ երեկ հնչել է համանախագահ երկրների ԱԳ նախարարների ավելի խիստ կոչը, հետևաբար պետք է սպասել ադրբեջանական կողմի արձագանքին: Նա նաև բարձրաձայնեց, որ վստահ են՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, առաջին հերթին Ռուսաստանը, կկատարի իր կարևոր դերը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու: «Պատերազմ է, թեժ է, այս պահին հարաբերականորեն կայուն է, բայց սա հայրենական թեժ պատերազմ է, և մենք պետք է կանգնենք մինչև վերջ», - ասաց նա:

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ