ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
10.07.2020 | 00:07
Եր­կար տա­րի­ներ ղե­կա­վա­րե­լով ԵՊՀ Եվ­րո­պա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի կենտ­րո­նը, կրե­լով այդ ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը և մաս­նա­կից լի­նե­լով Հա­յաս­տա­նում այդ ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյանն ու ամ­րապ­նդ­մա­նը, ինձ մոտ առն­վազն տա­րա­կու­սանք է ա­ռա­ջաց­նում Եվ­րո­պա­կան միու­թյան, Եվ­րո­պա­յի խոր­հր­դի և այլ հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց­նե­րի այն բա­ցա­հայտ և ան­թա­քույց ա­ջակ­ցու­թյու­նը, որ ցու­ցա­բեր­վում է Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­պօ­րի­նի և հան­ցա­վոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նկատ­մամբ։
...Չեմ կա­րող հա­վա­տալ, որ տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­ներ քա­րո­զող, այդ ար­ժեք­նե­րի հա­մար պայ­քա­րող Եվ­րո­պան այ­սօր վե­րած­վել է «он сукин сын, но наш сукин сын» ա­վան­դա­կան եր­կա­կի ստան­դարտ­նե­րի ա­ռա­ջա­մար­տի­կի։
Ար­թուր ՂԱ­ԶԻ­ՆՅԱՆ
«Մեկ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ
Դիտվել է՝ 3708

Մեկնաբանություններ