ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
03.07.2020 | 00:19

Գտիր քո տա­րած­քից ըն­տր­ված պատ­գա­մա­վոր­նե­րին, ում 70 % ձայն ես տվել։ ՈՒ պա­հան­ջիր քեզ հա­սա­նե­լիք ա­ջակ­ցու­թյու­նը։ Նրանք քեզ լավ կյանք էին խոս­տա­նում, քան­զի նախ­կին «թա­լան­չի­նե­րին» վե­րաց­րել էին։ ՈՒ­սում­նա­սի­րիր նրանց ու մարզ­պետ­նե­րի ե­կա­մուտ­նե­րը, գտիր 2 տար­վա մեջ Երևան քա­ղա­քում և այլ տե­ղե­րում բնա­կա­րան­ներ, հո­ղա­տա­րածք­ներ, այլ գույք «մա­քուր աշ­խա­տա­վար­ձով» ձեռք բե­րած բազ­մա­թիվ պաշ­տո­նյա­նե­րին և պա­հան­ջիր քո «թավ­շյա» փա­յը։ Ի­մա­ցիր, որ քո սր­տի պատ­գա­մա­վո­րը միայն ան­ցյալ տա­րի մի­ջի­նը 10000 $ պարգևավ­ճար է ստա­ցել՝ չհաշ­ված բարձր աշ­խա­տա­վար­ձը, գոր­ծու­ղում­ներն ու օ­րա­պա­հիկ­նե­րը։ Պա­հան­ջիր կամ տա­պակ­վիր օ­րե­ցօր հյուծ­վող սե­փա­կան են­թա­մաշ­կա­յին ճար­պո­նիդ մեջ:


Ար­մեն Ա­ՇՈ­ՏՅԱՆ
ՀՀԿ փոխ­նա­խա­գահ

Դիտվել է՝ 2531

Մեկնաբանություններ