ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հա­յաս­տա­նը ի­րա­վա­կան պե­տու­թ­յո­՞ւն է, թե՞ դա­նիե­լա­պե­տու­թ­յուն

Հա­յաս­տա­նը ի­րա­վա­կան պե­տու­թ­յո­՞ւն է, թե՞ դա­նիե­լա­պե­տու­թ­յուն
09.06.2020 | 00:09
Ո­րո­շել եմ այս ամ­ռա­նը բնա­կա­րա­նիս լու­սա­մուտ­նե­րին ոչ միայն մի­ջատ­նե­րից, այլև դա­նիե­լիոան­նի­սյան­նե­րից պաշտ­պա­նող ցանց դնել. ի՞նչ ի­մա­նաս՝ ինչ ծա­կու­ծու­կով կա­րող են տուն սո­ղոս­կել: Խա­ռը ժա­մա­նակ­ներ են, ինչ­քան հնա­րա­վոր է հե­ռու պետք է մնալ շա­ռից ու փոր­ձան­քից: Ոչ մի կերպ հաս­կա­նալ չեմ կա­րո­ղա­նում՝ ո՞վ է Դա­նիել Իոան­նի­սյա­նը, որ կա­րող է ո­րո­շել, թե մար­դը սե­փա­կան տան մեջ կամ անձ­նա­կան տա­րած­քում ինչ­պես դրսևո­րի ի­րեն, ինչ հագ­նի, ինչ­պես քայ­լի և այլն: ՈՒ­ղե­ղիս մեջ չի տե­ղա­վոր­վում նաև այն, երբ նրա կող­քին կանգ­նած ոս­տի­կա­նը Դա­նիե­լին չի հրա­հան­գում՝ «հան­գիստ վեր ընկ­նել տեղն» ու չմտ­նել մար­դու անձ­նա­կան տա­րածք: Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով մարդ­կանց ա­կանջ­նե­րից լապ­շա­ներ են կա­խում այն մա­սին, թե Հա­յաս­տանն օ­րեն­քի ու ի­րա­վա­կա­նու­թյան եր­կիր է, իսկ թե ինչ­քա­նո՞վ է այդ­պես, բա­վա­կան է նա­յել ոս­տի­կա­նու­թյան գն­դա­պետ Սա­յաթ Շի­րի­նյա­նի մաս­նակ­ցու­թյամբ տե­սա­նյու­թը, ո­րում սե­փա­կան ավ­տոտ­նա­կում գտն­վող գն­դա­պե­տին Սո­րո­սից սն­վող Դա­նիել Իոան­նի­սյա­նը պար­տադ­րում է դի­մակ կրել: Լպիր­շու­թյան գա­գաթ­նա­կետն է՝ քիչ չէ մար­դուց թույ­լտ­վու­թյուն չի հարց­նում, թե կա­րե­լի՞ է, ար­դյոք, անձ­նա­կան տա­րածք մուտք գոր­ծել, ա­ռանց հա­մա­ձայ­նեց­նե­լու էլ նկա­րա­հա­նում է այդ ա­մե­նը: Ե­թե այս մի­ջա­դե­պը նախ­կին­նե­րի ժա­մա­նակ լի­ներ, ա­պա վս­տահ եմ՝ նույն Իոան­նի­սյա­նի ՀԿ-ն ու նմա­նաբ­նույթ կա­ռույց­նե­րը մինչև Եվ­րո­պա­կան դա­տա­րան էին հաս­նե­լու: Այս ա­մե­նից զատ, ա­մե­նա­զազ­րե­լին այն է, որ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մե­կը մյու­սի հետևից, ի պաշտ­պա­նու­թյուն Իոան­նի­սյա­նի, գրա­ռում­նե­րով ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով են հան­դես գա­լիս: Ա­վե­լին՝ դա ա­նում են քա­ղա­քա­կան շա­հարկ­մամբ, թե Շի­րի­նյա­նը Մար­տի 1-ի դեպ­քե­րի ժա­մա­նակ կարևո­րա­գույն պաշ­տոն է զբա­ղեց­րել: Տե­սա­նյու­թը դի­տե­լուց հե­տո մտա­վա­խու­թյուն ու­նեմ, որ վա­ղը, մյուս օ­րը մեկ այլ «հպարտ», տե­սախ­ցի­կը միաց­րած, ոս­տի­կա­նի ու­ղեկ­ցու­թյամբ, կա­րող է սո­ղոս­կել իմ բնա­կա­րան ու հո­խոր­տալ, թե ին­չու եմ իմ տան մեջ կի­սա­մերկ ման գա­լիս: Իշ­խա­նու­թյու­նը, փաս­տո­րեն, այն­քան ան­ճար ու ան­կա­րող է հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցում, որ հույ­սը դա­նիել­նե­րի վրա է դրել, իսկ դա, փաս­տա­ցի, ա­նօ­րեն եր­կիր ու­նե­նա­լու մա­սին է վկա­յում:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­Ն
Հ.Գ. Պա­րե­տա­տան վեր­ջին ո­րոշ­ման հա­մա­ձայն՝ չնա­յած շոգ ե­ղա­նա­կին, քա­ղա­քա­ցի­նե­րը բո­լոր լու­սա­մուտ­նե­րը գի­շեր-ցե­րեկ փակ կպա­հեն, դի­մակ ու ձեռ­նոց կկ­րեն, նոր միայն կպառ­կեն քնե­լու: Ըստ պա­րե­տի հրա­մա­նի՝ ոս­տի­կա­նու­թյան ծա­ծուկ ծա­ռա­յու­թյու­նը, ի դեմս Դա­նիել Իոան­նի­սյա­նի, կա­րող է հան­կարծ հայ­տն­վել ինչ-որ մի տե­ղից ու քու­ջուջ ա­նել բո­լո­րիս ան­կող­նու մեջ:
Դիտվել է՝ 9429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ