ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հասարակության լավատեսությունը նվազել է

Հասարակության լավատեսությունը նվազել է
13.12.2019 | 12:05

«Հրապարակը» գրում է, որ Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հարցումների հայաստանյան գործընկերը սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն է, նա կհրապարակի այդ կասկածելի հարցումների արդյունքները։ Իսկ այլ սոցիոլոգներ արդեն համեմատական են անցկացնում IRI-ի այսօր և նախորդ տարի հրապարակած թվերի ու արդյունքների միջև։ «Այսպես` կառավարության մեծագույն ձեռքբերումը, այն է` պայքար կոռուպցիայի դեմ հարցմանը դրական պատասխան են տվել. անցյալ հոկտեմբերին` 37, այս տարի՝ 30 տոկոս հարցվողները: Ի՞նչ է փոխվել երկրում ժողովրդավարության մասով․ անցյալ տարի դրական է արձագանքել 20, այս տարի՝ 13 տոկոսը: Հավատո՞ւմ եք, որ երկրում ամեն ինչ շատ լավ է լինելու․ անցյալ տարի` 44, այս տարի՝ 28: Անցած տարի պետական ինստիտուտներից վստահության ամենաբարձր վարկանիշն ուներ վարչապետը` 85 տոկոս, այս տարի նա երրորդն է՝ 76 տոկոս: Անցյալ տարի երկրորդ տեղում բանակն էր` 81 տոկոս, այս տարի առաջին տեղում է` 91 տոկոս:


Անցյալ տարի երրորդ տեղում էր նախագահի ինստիտուտը` 78 տոկոս, այս տարի նախագահն առաջ է եկել վարչապետից՝ 81 տոկոս: Աճել է եկեղեցու վարկանիշը. անցյալ տարի՝ 60, այս տարի` 74: Կուսակցությունների վարկանիշը. «Իմ քայլը» - անցյալ տարի՝ 60, այս տարի` 55, ԲՀԿ-ն - անցյալ տարի՝ 10, այս տարի՝ 19, ԼՀԿ-ն - անցյալ տարի՝ 9, այս տարի՝ 6, ՀՀԿ-ն - անցյալ տարի՝ 2, այս տարի՝ 4, ՀՅԴ-ն - անցյալ տարի՝ 2, այս տարի՝ 3։ «Սասնա ծռերն» անցյալ տարի առաջատարների մեջ էր, այս տարի՝ 1 տոկոսից պակաս», - ասել են թերթին:

Դիտվել է՝ 3504

Մեկնաբանություններ