ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ան­ց­յա­լի գաղջ հի­շո­ղու­թ­յունը»` մտքի գի­գանտ

«Ան­ց­յա­լի գաղջ  հի­շո­ղու­թ­յունը»` մտքի գի­գանտ
01.10.2019 | 00:13
Գա­գիկ Ջհան­գիր­յա­նին առայժմ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյու­նում գործ չեն տվել, բայց նա «ար­տա­հաս­տի­քա­յին» ավե­լի մեծ իրա­վա­բա­նա­կան օգ­նու­թյուն է ցու­ցա­բե­րում այս իշ­խա­նու­թյուն­նե­րին, քան հա­մա­պա­տաս­խան մար­մին­ներն իրար հետ վերց­րած։ Մեր աղբ­յուր­նե­րի փո­խանց­մամբ, Ջհան­գիր­յա­նը, որ նախ­կի­նում այդ­քան էլ բա­րիդ­րա­ցի­ա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ չէր ընդ­դի­մա­դիր Նի­կոլ Փաշ­ին­յա­նի հետ, այ­սօր դար­ձել է իշ­խա­նու­թյան իրա­վա­կա­ն «ու­ղե­ղա­յին կենտ­րո­նը», մաս­նա­վո­րա­պես Մար­տի 1-ի իրա­դար­ձու­թյուն­նե­րին առնչ­վող քրե­ա­կան գոր­ծե­րի ամե­նա­լուրջ խորհր­դա­տուն։ Ասում են, որ նրա ուղ­ղորդ­մամբ են նաև այս կամ այն գոր­ծում հա­տուկ շեշ­տադ­րում­ներ ար­ձա­նագր­վում։
Ի դեպ, բա­վա­կան հե­տաքր­քիր է այս ֆո­նին հիշ­ել 2015 թվա­կա­նը, երբ ՀԱԿ խմ­բակ­ցու­թյան ան­դամ Նի­կոլ Փաշ­ին­յա­նը «ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Սերժ Սարգս­յա­նին պաշ­տո­նանկ անե­լու մա­սին» նա­խա­գիծ էր ներ­կա­յաց­րել, որը նույն խմ­բակ­ցու­թյան ան­դամ Գա­գիկ Ջհան­գիր­յա­նը հա­մա­րեց անգ­րա­գի­տու­թյուն։ Ան­շուշտ, Փաշ­ին­յա­նը «տա­կը» չմ­նաց. «Եթե Ջհան­գիր­յա­նը և «մե­ծար­գո Սերժ Սարգս­յա­նին» նա­մակ գրող իր գոր­ծըն­կեր­նե­րը Սերժ Սարգս­յա­նին ըն­դու­նում են որ­պես հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ, դա իրենց խն­դիրն է, թող ըն­դու­նեն իրենք որ­պես ՀՀ նա­խա­գահ և գնան բաց կամ փակ նա­մակ­ներ գրեն, խորհր­դա­պա­հա­կան խո­ղո­վակ­նե­րով շփ­վեն, ջան ասեն, ջան լսեն, հիշ­են իրենց հին օրե­րը, թե ինչ­պես 25 տա­րի կա­ռու­ցե­ցին, շի­նե­ցին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Սերժ Սարգս­յա­նին հան­դիպ­ման աղեր­սա­գիր գրող­ներն անց­յա­լի գաղջ հիշ­ո­ղու­թյուն են»։ Սա­կայն տա­րի­ներ հե­տո պարզ­վեց, որ իրա­կա­նում Ջհան­գիր­յանն ու Փաշ­ին­յանն էլ ջան ասում են, ջան լսում, եթե, իհար­կե, Փաշ­ին­յա­նը ոչ թե ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր է, այլ վար­չա­պետ։ Իսկ Գա­գիկ Ջհան­գիր­յանն էլ ոչ թե «անց­յա­լի գաղջ հիշ­ո­ղու­թյուն», այլ Նի­կո­լի թվին դա­տա­րա­նով ար­դա­րաց­ված ու իրա­վա­կան մտ­քի գի­գանտ։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒՄ­ՅԱՆ
Դիտվել է՝ 6327

Մեկնաբանություններ