ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ԲԴԽ-ն կասեցրել է Նախշուն Տավարացյանի լիազորությունները

ԲԴԽ-ն կասեցրել է Նախշուն Տավարացյանի լիազորությունները
22.07.2019 | 21:37

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: ԲԴԽ-ի հայտարարության մեջ ասված է, որ լիազորությունների դադարեցման հիմքերից է նրա հրաժարականը:

«Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019-ից դադարել են»,-ասված է հայտարարության մեջ:


Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 19-ին:

Դիտվել է՝ 4541

Մեկնաբանություններ