ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Արսեն Մկրտչյան. Ես չեմ հրաժարվում Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից

Արսեն Մկրտչյան. Ես չեմ հրաժարվում Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից
16.02.2019 | 16:27

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի՝ երեկ երեկոյան արած գրառումը որոշ տարընթերցումներ է առաջացրել: Փաստաբանը ճշտում է, որ Գրիգորյանի պաշտպանությունից ինքը չի հրաժարվում, գրառումը կատարել է որպես ազատամարտիկ, ԵԿՄ անդամ:


Մկրտչյանը երեկ լուսանկար էր հրապարակել ու գրել էր. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով: Մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»:


Մկրտչյանն ասաց, որ այս ամբողջ ժամանակաընթացքում ինքը Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունն իրականացրել է առաջին հերթին որպես ազատամարտիկ: Նա նշեց. «Կա մի նրբություն՝ ես գործին ներգրավվել եմ իմ սեփական նախաձեռնությամբ, որպես ազատամարտիկ, ԵԿՄ անդամ: Առաջին հարցը, որ ինձ հուզել, հետաքրքրել է՝ գործի մեջ մտնել ոչ այդքան և ոչ միայն որպես Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, այլ որչպես ազատամարտիկների շահերի պաշտպան, որոնք հետաքրքրված էին, թե իրականում այդ մեղադրանքը՝ զինվորի, ազատամարտիկի սնունդ յուրացնելու մասին, որևիցե աղերս ունի՞ իրականության հետ, թե չէ: Հանրային այն ճնշումը, որը ձևակերպվեց հայտնի անձանց շնորհիվ, պետք էր կամ հաստատել կամ հերքել: Հիմա, երբ նախաքննությունն ավարտվել է, և ես որպես ազատամարտիկ, որը ամենաերկար ժամանակն է անցկացրել Մանվել Գրիգորյանի հետ առանձնազրույցներում, որը ամենագործուն մասնակցությունն է ունեցել նախաքննությանը, որը բացի Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունից, զբաղված է եղել նաև սեփական հետաքննությամբ, այսօր իրավունք ունեմ հայտարարել, որ այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Նախաքննության ավարտին արդեն ես հայտարարում եմ, որ չկա որևէ հիմք, փաստ կամ թույլատրելի, վերաբերելի ենթադրություն, որ Մանվել Գրիգորյանը նման արարք կատարել է: Ինչպես ողջամիտ ուղեղները պնդում էին ամենասկզբում, հերյուրանք է, չի համապատասխանում իրականությանը: Սա ամենակարևորն է, որը հետաքրքրում էր սահման պաշտպանած տղաներին»:


Մեր դիտարկմանը, թե Մկրտչյանի գրառումից տպավորություն էր, թե փաստաբանը շինծու է համարում զինվորի սնունդը յուրացնելու մեղադրանքը, մյուս մեղադրանքները հաստատում, փաստաբանը արձագանքեց, որ խոշոր չափի գույք հափշտակելու մասին մեղադրանքը «ամենաքիչն է հուզել սահման պահած տղերքին, ազատմարտիկներին», իսկ գրառումը կատարել է առաջին հերթին հենց նրանց համար: «Ես գրառումն արել եմ ոչ թե որպես փաստաբան, այլ որպես ազատամարտիկ: Երևի դա պետք է նշեի, որպեսզի թյուրընկալում չառաջացներ: Այս գրառման հեղինակը ոչ թե փաստաբան, այլ ազատամարտիկ Արսեն Մկրտչյանն է: Որպես ազատամարտիկ այդ մեղադրանքի մասին ես այլևս նպատակահարմար չեմ գտնում խոսել դրա մասին, որովհետև չկա նման մեղադրանք, անհիմն է: Գոնե իմ նման ազատամարտիկի մոտ այլևս որևէ կասկած չկա, որ այդ մեղադրանքը շինծու է: Նորմալ երկրի նորմալ դատարանում դատական ապագա չի ունենալու», - հավելեց փաստաբանը:

Մկրտչյանն ասաց, որ որպես փաստաբան որևէ հիմք չունի Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից հրաժարվելու: «Դատաքննության ընթացքում հնարավոր է, որ համապատասխան պայմանագրի հիման վրա շարունակեմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը», - հավելեց փաստաբանը:

Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ