ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայկակա՞ն, թե՞ թշնամական ժամանակ

Հայկակա՞ն, թե՞ թշնամական ժամանակ
11.01.2019 | 03:45

Նոր տարին իր հետ նոր սադրանքներ բերեց Արցախի դեմ: Ինչպես անցած տարում, այնպես էլ հիմա, սադրանքի առաքիչը տխրահռչակ երջանիկ Ասյա Խաչատրյանն էր: Հունվարի չորսին համացանցի հայկական տիրույթում տարածվեց նրա լուսանկարը` Ադրբեջանի պետական դրոշի ֆոնին` թիկունքում ունենալով 1918-20 թթ. հայերի ջարդը կազմակերպող ադրբեջանական խորհրդարանի մեծադիր լուսանկարը: Այդ ամենն արդարացիորեն հուզմունքի մեծ ալիք բարձրացրեց ժողովրդի շրջանում: Այնուհետև, մեկ օր անց` հունվարի հինգին, հայկական մի շարք լրատվամիջոցներ կեղտոտ տեղեկություններ տարածեցին, իբր Արցախում դաժանորեն ծեծվել է ԼԳԲՏ համայնքի արտասահմանցի հայ ներկայացացուցիչ, որը եկել էր Ստեփանակերտ` Ամանորը նշելու: Արդեն պարզ է դառնում` ովքեր կարող են լինել ստեղծված աղմուկի հեղինակներն ու ինչի են փորձում հասնել դրանով:


Այս տարի արցախյան խնդրի կարգավորման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվում է երկարատև բանակցային փուլ: Ինչպես գիտենք, տասնամյակներ շարունակ Արցախը փորձում է ներգրավվել բանակցային գործընթացին ու կազմել, այսպես ասած, բանակցային եռանկյուն, որին կտրականապես դեմ է ադրբեջանական կողմը: Նա տարիներ շարունակ ամեն միջոց գործադրել է միջազգային հարթակներում Արցախը ներկայացնելու որպես բռնապետական ու ժողովրդավարության հետ կապ չունեցող, ահաբեկչական հանրույթ: Հիմա, նոր տարում, նոր բանակցությունների փուլում, մեծ շանսեր կան` Արցախի, որպես բանակցային կողմ մասնակցության համար, այդ մասին խոսում են նույնիսկ խնդրի կարգավորմամբ զբաղվող մի շարք պետությունների ղեկավարներ:


Ահա, արդեն պարզ է դառնում, թե ում դրդմամբ և ինչու է Բաքուն իր սրտում կրող երևանցի աղջիկը լուսանկարվել Ադրբեջանի դրոշի հետ: Սցենարիստներն այդ միջոցով փորձել են հավասարակշռությունից հանել հանրությանն ու արդար դատաստանի դեպքին էլ կցելով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի ծեծի մասին կեղծ տեղեկությունը, Արցախի դեմ ստանալ երկու հզոր հաղթաթուղթ` կնոջ և սեռական փոքրամասնության անդամի հանդեպ բռնության գործադրում (այ թե կին ու փոքրամասնություն ենք գտել): Ահա աղմուկի աղբյուրը, ահա աղմուկի պատճառը, բայց ավելի ցավալի բաներ էլ եղան:


ԼԳԲՏ անդամի ծեծի մասին ապատեղեկատվության սկզբնական տարածողներից մեկը, ի դեպ, շատ ակտիվ, Արցախի անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայաստանի Հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն էր: Սա այն դեպքում, երբ Փաշինյանն անդադար խոսում է` իր ձևակերպմամբ` «սաբոտաժնիկների ու պետությունն ապակայունացողների» մասին:

Բայց ստացվում է այնպես, որ թիվ մեկ «սաբոտաժնիկն ու պետություն ապակայունացնող մարմինը» հենց վարչապետի ընտանիքի սեփականությունն է հանդիսանում, ժողովրդական առածը նման դեպքերի համար լավ է ասում` կկվից հոտ է գալիս, մտածում է` բնից է: Հուսով եմ` Նիկոլ Փաշինյանը հանդես կգա, և հայ ժողովրդից պաշտոնապես ներողություն կխնդրի իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցի անփույթ ու անպատասխանատու վարմունքի համար, որը կամա թե ակամա, միտված է եղել արատավորելու մեր հայրենիքի` առավել վտանգի տակ գտնվող մի հատվածի` Արցախի համբավը: Փաշինյանը պարտավոր է անել դա, և ամենայն պերճանքով հորդորել խմբագրության անդամներին` հանգիստ նստեք տեղներդ: Վերջին հաշվով այդ թերթի խմբագրությունում պիտի կողմնորոշվեն, իրենցը հայկակա՞ն, թե՞ թշնամական ժամանակ է:
Անդրադառնալով Ասյա-ԱԱԾ զույգի միմյանց հանդեպ անընդունելի անտարբերությանը, պետք է նկատել, որ այդ ամենն այլևս ծիծաղելի չէ: Հայաստանի քաղաքացին, որը պետության ներսում ունի նույն իրավունքները, ինչ, ասենք, բանակում հաշմանդամ դարձած զինվորը, լուսանկարվում է Ադրբեջանի դրոշի ֆոնին, թիկունքում էլ ունենալով Ադրբեջանի այն խորհրդարանի կազմը, որն անցած դարի երկրորդ տասնամյակի մատույցներում կազմակերպել է հազարավոր հայերի ջարդը: Աղջիկն ունի բազմաթիվ ադրբեջանցի ընկերներ, կասկածներ կան, որ եղել է նաև Բաքվում, ԱԱԾ-ն չի՞ ուզում հետաքրքրվել` ի՞նչ տեղեկությունների է տիրապետում նա, ովքե՞ր են նրա ընկերները, և իմացածի ո՞ր մասն է հասցրել կամ պատրաստվում ասելու իր ադրբեջանցի ընկերներին: Իսկ թե որտեղից կարող է Ասյան գաղտնի տեղեկություններ իմանալ, հստակ չեմ կարող ասել, միայն գիտեմ, որ նա վայելում է նոր իշխանության բարձրաստիճան որոշ պաշտոնյաների բարձր հովանավորությունը, բարձրաստիճաններից ամենակրտսերը Դավիթ Սանասարյանն է:
Ինչու՞ չի գործում ԱԱԾ-ն... չե՞ն թողնում, զբաղվա՞ծ է, թե՞ ֆուտբոլի դաշտ են կառուցում:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ