ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Դավիթ Հարությունյան. Եթե նոր առաջարկներ ու առարկություններ չլինեն, ԱԺ-ն ԸՕ-առաջարկները կուղարկի կառավարություն

Դավիթ Հարությունյան. Եթե նոր առաջարկներ ու առարկություններ չլինեն, ԱԺ-ն ԸՕ-առաջարկները կուղարկի կառավարություն
27.07.2018 | 17:56

ԱԺ-ում ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական նիստը վարում էր Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ, եթե ԱԺ խորհրդարանական ուժերից առաջարկներ այս ընթացքում չեղան, քննարկման առաջարկ կամ առարկություն չեղավ, երեքշաբթի օրն ԱԺ-ն առաջարկությունները գրավոր կուղարկի կառավարության համապատասխան հանձնաժողովին:


«Ձեզ ուղարկված առաջարկության էությունը հետևյալն է՝ ԱԺ-ի, Երևան և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունների կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը ԿԸՀ սահմանած էլեկտրոնային ձևով հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար:
2-րդ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող են ներկայացել նաև իրենց առաջարկած Կառավարության կառուցվածքն ու կազմը ԿԸ սահմանած էլեկտրոնային ձևով: ԿԸՀ-ն էլ ստացված նյութերը տեղադրում է կայքում ներկայացվելուց հետո մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտ, սակայն ոչ շուտ, քան նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը»,- ներկայացրեց Հարությունյանը:


Ի պատասխան Հարությունյանի՝ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կողմ է առաջարկին։
Դաշնակցությունը նույնպես կողմ է ՀՀԿ-ի առաջարկներին: Հարությունյանը խորհրդարանական հանձնաժողովին առաջարկեց աշխատանքային հետևյալ ձևաչափը: Նա կարծում է, որ կառավարության աշխատանքային խմբին խորհրդարանական ուժերի առաջարկները ներկայացնելուց հետո պետք է որոշակի ժամանակ տալ նրանց՝ ծանոթանալու ու քննարկելու, որից հետ կառավարության աշխատանքային խմբի անդամներին կհրավիրեն ԱԺ և կլսեն իրենց առաջարկությունների հետ կապված կառավարության տեսակետը:
«Ես չեմ բացառում, որ որոշ առաջարկներ, որոնք բավականին ընդհանուր են ձևակերպված, պահանջեն օրենսդրական առաջարկություն, այսինքն՝ օրենքի տեսքին համապատասխան լինի»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը:

Դիտվել է՝ 1823

Մեկնաբանություններ