ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հանցավոր մեխանիզմ է գործել

Սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հանցավոր մեխանիզմ է գործել
26.07.2018 | 00:20

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում տեղ գտած չարաշահումները: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հրապարակած տեսանյութի համաձայն՝ տարբեր գրասենյակների աշխատակիցներ քաղաքացիներից ապօրինի վարձատրություն են պահանջել ու ստացել:

Մասնավորապես, Չարենցավանի գրասենյակի աշխատակից Գայանե Կարապետյանը մի քաղաքացուց պահանջել ու ստացել է ամեն տարվա երկու ամսվա նպաստի գումարը՝ 58 հազար դրամ: Այդ ապօրինի վարձատրությունը նա ստացել է 2008-2017 թթ, նույն կերպ՝ տարեկան 60 հազար դրամ է ստացել մեկ այլ քաղաքացուց, երկու դեպքով գումարը կազմել է 950 հազար դրամ:


Նույն մեխանիզմն է գործել Հրազդան գրասենյակի աշխատակից Հասմիկ Սարգսյանի դեպքում: Նա երկու հոգուց ստացել է ապօրինի վարձատրություն՝ մի դեպքում մեկ տարվա համար ստացել է 28 հազար դրամ 2010-2018թթ., մյուս դեպքում՝ տարեկան երկու ամսվա գումարը կազմել է 60 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ 450 հազար դրամ է կազմել: Նա գումարը պահանջել է գրասենյակի ղեկավար Ստելլա Ղազարյանին փոխանցելու համար: Դարձյալ պետին փոխանցելու համար նույն գրասենյակի աշխատակից Կարինա Եգանյանն էլ տարբեր տարիներին երկու հոգուց տարեկան երկու ամսվա նպաստի գումար է պահանջել ու ստացել 334 հազար դրամ:


Հրազդանի գրասենյակի մեկ այլ աշխատակից՝ Նաիրա Խաչատրյանը, պետին փոխանցելու համար մի քաղաքացուց ստացել է 161 հազար դրամ ու յուրացրել: Եղվարդի գրասենյակի աշխատակից Վաղարշակ Մարգարյանն էլ մի կնոջից նրա ամուսնուն նպաստառուների ցուցակում ներառելու համար պահանջել ու ստացել է 98 հազար դրամ:
Բացահայտման միջոցառումները շարունակվում են:

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ