«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի վերաբերյալ դեպքի մասին

Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի վերաբերյալ դեպքի մասին
05.07.2018 | 13:02

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ այն տարիներին, երբ ՀՀԿ-ն էր իշխանության ղեկին, բացահայտումներ եղել են, որոնք վերաբերել են ՀՀԿ անդամներին։

«Չեմ կարող ասել, որ նման աղմկահարույց բացահայտումներ եղել են, ինչպես այս օրերին, բայց, այնուամենայնիվ, բացահայտումներ եղել են, որոնք վերաբերել են ՀՀԿ անդամներին ևս։ ՈՒղղակի թերևս դրա մասին բարձրաձայն չի հնչել, բայց մարդիկ կրել են պատիժներ և այլն»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դավիթ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ժամանակը ցույց կտա՝ կա՞ քաղաքական կամք այսօր, թե՞ ոչ։

«Ցավոք սրտի, ընթերցելով որոշ տեքստեր, ինձ մոտ, որպես մասնագետ, հարցեր են առաջանում և բացակայում են պատասխանները։ Օրինակ՝ նշում եք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի դեպքի մասին։ Ինձ համար պարզ չէ մի հատված այն հաղորդագրությունից, երբ ասում է և իր անձնական գումարները մուտքագրել էր հաշվապահություն՝ վատնումը քողարկելու համար։ Եթե իրականում ամբողջ գումարը վճարել էր իր անձնական գրպանից, ես այստեղ վատնում չէի տեսնի։ Բայց կրկնում եմ՝ որևէ տեղեկատվություն չունեմ և որևէ ձևով հակված չեմ որևէ մեկին արդարացնելու՝ թե հիմա, թե նախկինում»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի հետ կապված դեպքի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց նախկին պաշտոնյան։

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ