«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումը վնաս չի հասցնի ՀՀ միջազգային վարկին

Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումը վնաս չի հասցնի ՀՀ միջազգային վարկին
18.06.2018 | 22:45

Գեներալ Մանվել Գրիգորյանին առնչվող կոռուպցիոն բացահայտումները, երբ պարզվեց, որ բանակին ուղղված նվիրաբերությունները հասել են ոչ թե զինվորներին, այլ տեղ գտել Գրիգորյանի ամառանոցում, ոչ թե վնաս կհասցնի, այլ դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկի վրա` կարծում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ «Միայն դրականորեն կարող է անդրադառնալ, որ կոռուպցիան բացահայտվում է, և մեղավորներն իրենց արժանի պատիժն են կրում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բալայանը: Ըստ նրա` Հայաստանի միջազգային վարկանիշը վերջին շրջանում բարձր է, որ վկայում է ՄԱԿ-ում քվեարկությունը, որի արդյունքում Հայաստանը 3 տարով ընտրվեց ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ՝ ստանալով 177 ձայն։

«Ի դեպ, Հայաստանը ստացել է առավելագույն ձայները: ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդը ՄԱԿ-ի վեց հիմնական մարմիններից մեկն է: Դրան անդամակցում է 54 երկիր, որոնք ընտրվում են պարբերաբար: Հայաստանն այդ խորհրդի անդամ է ընտրվում երկրորդ անգամ: Առաջին անգամ 2004-2006-ին է անդամակցել: Այս ընտրությունը մենք գնահատում ենք՝ որպես միջազգային հանրության վստահության քվե»,- ասաց ԱԳՆ խոսնակը:
Երևանը շարունակում է հրապարակային և ոչ հրապարակային աշխատանքներ տանել Մինսկի հետ՝ Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային համակարգերի վաճառքի հետ կապված, սակայն, Բալայանի խոսքով՝ արդյունքները Հայաստանին չեն բավարարում։ Չնայած Երևանի հրապարակային քննադատությանը՝ Բելառուսն այդ կայաններն արդեն վաճառել է Ադրբեջանին։ Հայաստանի իշխանությունները Երևանում ՄԽ համանախագահների հետ քննարկե՞լ են ղարաբաղյան կողմը բանակցային սեղան վերադարձնելու հարցին ի պատասխան, Տիգրան Բալայանն ասաց՝ պաշտոնական հաղորդագրություններից դուրս ավելացնելու ոչինչ չունի:

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ