ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլ Փաշինյանը գնաց միակ ճանապարհով, որ թողել էր Սերժ Սարգսյանը

Նիկոլ Փաշինյանը գնաց միակ ճանապարհով, որ թողել էր Սերժ Սարգսյանը
17.04.2018 | 13:59

Ուղիղ կեսօրին խորհրդարանում սկսվեց նիստը և միայն 12.18 Ֆրանսիայի հրապարակում խոսափողը վերցրեց Նիկոլ Փաշինյանը` հայտարարելու, որ Հայաստանում սկսվում է թավշյա հեղափոխությունը: Նա երկար ու գորովալից պատմեց առավոտից կեսօր իրենց երթուդարձի, վազքի, կանգառների, շրջադարձերի մասին ու փառաբանեց սեփական ճկունությունը, որ կանխել է «ոստիկանության կողմից ջախջախվելը»:

Նաև մանրամասն իրազեկեց` ի՞նչ է կատարվում Գյումրիում, Վանաձորում ու այլ քաղաքներում ու հաշվետվությունն ավարտեց լուրով, որ առավոտյան դպրոցականները շրջափակել էին ԱԳ նախարարի ավտոմեքենան: Թվարկելով` ինչ հզորության տեխնիկա է կուտակվել Աժ-ի մատույցներում` Նիկոլ Փաշինյանը որպես ճկուն մարտավարության շարունակություն, հայտարարեց` մենք կգնանք այլ ուղղությամբ: Այլ ուղղությունը կառավարական բոլոր շենքերը շրջափակել` ոչ ներս, ոչ դուրս թողնելն էր` կաթվածահարելու կառավարության գործունեությունը: Համենայն դեպս` նա հույս տվեց, որ պայքարը շարունակվում է ու մնալու է բաց ձեռքերի պայքար` բացառելով որևէ բռնություն որևէ ոստիկանի կամ պաշտոնյայի նկատմամբ: Ընդդեմ հուսալքության նաև հիշեցրեց «Մերժիր Սերժինն» ու ճանապարհ ընկավ քաղաքում շրջելու: Դեպի ու՞ր: Ինքն էլ չգիտեր` մի շենք գտներ` շրջափակեր: Նպատակը` Սերժ Սարգսյանին թողնել առավոտը, կեսօրին, երեկոյան վարչապետ լինելը, իսկ երկրում ազդեցություն չունենալը:


Ու ի՞նչ.
1. Որքան արագ արձանագրվի 14+4-ի լիակատար ավարտը, այնքան արագ հնարավոր կլինի ստեղծված ներուժը պահպանելը: Իսկզբանե Նիկոլ Փաշինյանի ծրագիրը հեռանկար չուներ և ավարտվեց առանց քաղաքական արդյունքների:

2. Հետայսու Նիկոլ Փաշինյանը իր կենսագրության մեջ կարող է մի քանի տող ավելացնել, որ 2018-ի ապրիլի կեսին նախաձեռնեց հեղափոխություն ու հաղթեց փողոցում: Եթե անաչառ լինի` կավելացնի, որ դա որևէ հետևանք չունեցավ մարդկանց կենսագրության ու երկրի պատմության մեջ: Եթե անաչառ չլինի, կշեշտի, որ իրեն հաջողվեց բեկել պատմության ընթացքը: Հայտնի չէ` դեպի ուր:
3. Փաստացի` թավշյա հեղափոխությունը ազդարարելու պահից պարտված է` պատանեկան ավյունը Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո, որի կանխման նպատակն ուներ շարժումը, նվազելու է: Դասադուլ-գործադուլի-շրջափակումների ալիքը` նույնպես: Առավելևս, որ նորընտիր վարչապետը իր ձեռքն է առնելու կառավարումը ու հրահանգելու է ապահովել տրանսպորտի ու բոլոր կառույցների բնականոն աշխատանքը: Նիկոլ Փաշինյանին 4 օր լիուլի ժամանակ տրվեց իր ուզածի պես ու չափ քաղաքը կաթվածահարելու ու մարդկանց հունից հանելու, որ կարգուկանոնի վերահաստատումը բոլորի սրտով լինի: Ալիքը կմարի` ինչպես ջրի բարակող շիթն անհետանում է ավազի մեջ:
Փաստացի` Նիկոլ Փաշինյանը գնաց այն միակ ճանապարհով, որ նրան թողեց Սերժ Սարգսյանը` անկախ իր հայտարարությունների բովանդակությունից ու հաճախականությունից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարց`արժե՞ր սկսել մի շարժում, որը տանելու էր ոչ մի տեղ: Արժե՞ր այդքան մարդու` 46 ու ավելի, վիրավորվելու, նյարդայնության ու քաշքշուկի պատճառ դառնալ` քաղաքական 0 հետևանքի համար: Ի՞նչ ապացուցեց Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության դեմ անիմա՞ստ է պայքարել: Նպատակը դա՞ էր: Թե՞ ցույց տալ, որ ՀՀԿ-ն չունի ժողովրդի աջակցությունը: Ո՞վ չգիտեր: Իսկ հիմա ստացվեց, որ ՀՀԿ-ն չունի ընդամենը 5-10000 մարդու աջակցություն` առավելագույն գնահատականով: Կամ` Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության ռեզերվում ինքն է` մենակ ու իր անծրագիր արկածախնդրությունը, որ սկսվեց քայլքով, ավարտվեց վազքով` դեպի ոչ մի տեղ: Այսօր` կեսօրին, երբ Բաղրամյան 19-ում սկսվեց ԱԺ նիստը ու մի քանի ժամից Սերժ Սարգսյանին կընտրի վարչապետ:

Դիտվել է՝ 4722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ