ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք դրել ենք միայն 1 նախապայման. մեր գործողությունները պետք է տեղավորվեն խաղաղ քաղաքացիական անհնազանդության սահմաններում

Նիկոլ Փաշինյան. Մենք դրել ենք միայն 1 նախապայման. մեր գործողությունները պետք է տեղավորվեն խաղաղ քաղաքացիական անհնազանդության սահմաններում
15.04.2018 | 23:04

Մեր խնդիրը ՀՀԿ խմբակցության պատգամավորների մուտքը արգելափակելն է: Եթե այդ խնդիրը լուծենք` կարծում եմ, որ մեր գործընկերներն առանձնապես մեծ ցանկություն չպետք է ունենան ԱԺ մտնելու, եթե ինչ-որ թուղթ մոռացած չլինեն ներսում` Ֆրանսիայի հրապարակում լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Ելք» դաշինքի մյուս անդամների` ԱԺ մտնելու մասին հարցին: Նա ասաց, որ «Ելք»-ի իր գործընկերների հետ այդ թեմայով խոսակցություն չի ունեցել: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այլ ուժերից հարթակում ելույթներ չեն հնչում, և խոսակցություններ կան, որ ինքը թույլ չի տալիս ու նախապայմաններ է դնում` Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք դրել ենք միայն մեկ նախապայման. մեր գործողությունները պետք է տեղավորվեն խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեջ: Մենք «Հայաստան պետության ճակատին» առաջարկել ենք, որ բոլոր հավաքներում ունենան ելույթներ, առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք կողմ ենք դրան»,– ասաց նա: Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և կոչն այն է, որ գործիքակազմի տրամաբանությունը, որը այս հրապարակում ընդունվել է, չփոխվի:


«Հիմա պատկերացրեք` ես ասում եմ` ժողովո´ւրդ ջան, գնում ենք բաց ձեռքերով, մեկ ուրիշ գործիչ ասում է` գնում են «Կալաշնիկով» ավտոմատներով, երրորդ քաղաքական գործիչն ասում է` գնում ենք տանկերով, հիմա պետք է որոշում կայացնենք»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պայմանավորվածությունը ոչ միայն բանավոր խոսակցության մակարդակում պետք է լինի, այլ գործողություններով, և դրա համար պետք է լինեն երաշխիքներ: «Այդպիսի բան չկա, որ մենք թույլ չենք տվել որևէ մեկին ելույթ ունենալ: Կարող է այդպիսի քաղաքացի է Սուրեն Գևորգյանը, ով ելույթի տեքստ է ներկայացրել, առաջարկել ենք 3 րոպեի սահմանում ելույթ ունենալ, բայց նա ասել է, որ չի տեղավորվի, բայց այսօրվա քննարկման ժամանակ կունենա ելույթ ունենալու հնարավորություն»:


Հանրային ռադիոյում, ԵՊՀ-ում գույք վնասելու մեղադրանքի վերաբերյալ նա ասաց. «Ինչ տեղի է ունեցել, բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, մեր գործողություններում որևէ մեկի նկատմամբ բռնություն չի եղել: Եթե ռադիոյի որևէ սարքավորում վնասվել է` ասեք, իսկ դռան ծախսերի փոխհատուցումը պատրաստ ենք անել և կանենք»:


Անդրադառնալով Հայաստանի էլեկտրական ցանցերի հաղորդագրությանը, թե խոտանի պատճառով է հոսանքն անջատվել ռադիոյում, պատգամավորն արձագանքեց. «Դե լավ է, որ մենք դրա համար մեղավոր չենք: Հայաստանի հանրային ռադիոն գոյության 90 տարվա ընթացքում ոչ մի րոպե չի անջատվել, սա առաջին դեպքն է եղել»,-ասաց նա:

Դիտվել է՝ 2986

Մեկնաբանություններ