ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ԵՄ-ում գործազրկությունը նվազել է

ԵՄ-ում գործազրկությունը նվազել է
01.06.2016 | 13:10

ԵՄ-ում գործազրկության մակարդակը հասել է վերջին 7 տարվա ռեկորդային ցածր մակարդակին՝ հայտնում է Eurostat-ը: 2016-ի ապրիլին ԵՄ-ում գործազրկության մակարդակը կրճատվել է նախորդ ամսվա համեմատ՝ 8,8 տոկոսից հասնելով 8,7-ի։

Այդ ցուցանիշն ամեացածրն է 2009-ի ապրիլից։ Եվրագոտում գրանցվել է 10,2 տոկոսի չափով գործազրկության մակարդակ։ Այս տարվա մարտի համեմատ՝ զբաղվածությունը մնացել է գրեթե անփոփոխ, սակայն գործազուրկների թիվը նվազել է 2015 թվականի ապրիլի համեմատ (11 տոկոս)։
Ապրիլին գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Չեխիայում (4,1 տոկոս), Գերմանիայում (4,2 տոկոս) և Մալթայում (4,3 տոկոս), ամենաբարձրը՝ Հունաստանում (24,2 տոկոս, փետրվարի տվյալ) և Իսպանիայում (20,1 տոկոս)։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 25 երկրներում, կայուն է մնացել Բելգիայում:

Դիտվել է՝ 1596

Մեկնաբանություններ