Տաջիկստանում բնակչության 94 տոկոսը հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին՝ ասել է ԿԸՀ նախագահ Բախտիեր Խուդոերզոդին։
«Սահմանադրական փոփոխություններին կողմ է 3 մլն 814 հազար մարդ կամ ընտրողների 94.5 տոկոսը, դեմ է եղել 134 հազար 171 մարդ կամ ընտրողների 3.3 տոկոսը»,- ասել է նա։ Հանրաքվեին մասնակցել է բնակչության 92 տոկոսը կամ 4 մլն 38 հազար մարդ։