ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Որտեղ են ապրում հերոսները

Որտեղ են ապրում հերոսները
14.04.2016 | 23:47

Երբ հետևում ես բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերին, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ամբողջական չեն, տպավորություն ես ստանում, թե ապահով, անհոգ և ամենակարևորը` հարուստ երկրում ես ապրում: Հարյուրավոր միլիոնների շքեղ առանձնատներ ու մեքենաներ, կալվածքներ, պալատներ, ամառանոցներ... ու չգիտեմ էլ ինչ ու ինչեր:
Այս ամենի կողքին սոված ու աղքատ հասարակություն, ծայրահեղ վատ սոցիալական պայմաններ ու պատերազմող երկիր: Բայց պարզվում է, հանուն երկրի պատրաստ են մինչև վերջ կանգնել, հերոսանալ ծայրահեղ ծանր վիճակում ապրող խիզախ տղաները, իսկ դղյակներում իրենց որդիներին «փակած» գերհարուստները անգամ ճիգ չեն գործադրում, որ իրենց մեկ օրվա ծախսածի չափով օգնեն բանակին: Պարզապես զզվելի է, երբ համադրում ես մարդկանց անպատկերացնելի հարստությունը ու հերոս տղաների ընտանիքների սոցիալական վիճակը: Երբ օլիգարխները կարող են 51 մլն դրամանոց ժամացույց կապել, վերջին մակնիշի մեքենաներ վարել, իսկ նրա ապահով կյանքի համար սեփական կյանքը զոհած զինվորի ընտանիքը նույնիսկ տանիք չունի գլխին: Ապրիլյան պատերազմը ոչ միայն ցույց տվեց, թե որ ընտանիքներում են մեծանում հայրենիքի իրական պաշտպանները, այլև ավելի խորացրեց հանրային զզվանքը դեպի ցոփ ու շվայտ, հասարակության գլխին պատուհաս դարձած իշխանավորների հանդեպ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ