Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Լեհաստանը մերժել է ռեժիսոր Պոլանսկուն ձերբակալելու ԱՄՆ-ի պահանջը

Լեհաստանը մերժել է ռեժիսոր Պոլանսկուն ձերբակալելու ԱՄՆ-ի պահանջը
30.10.2014 | 18:13

Լեհական իշխանությունները հրաժարվել են ռեժիսոր Ռոման Պոլանսկուն կալանավորելու ԱՄՆ-ի պահանջից: Պոլանսկին անձամբ է ներկայացել Կրակովի գլխավոր դատախազություն, հաղորդել սեփական հասցեն, այնուհետև հավաստիացրել, որ մտադիր չէ թաքնվել քննությունից:

Ամերիկյան իշխանությունների հարցումը մերժվել է, քանի որ այն համարվել է ավելորդ, որը չի համապատասխանում ձևական պահանջներին:
Հոկտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը նամակ է հղել Լեհաստանի գլխավոր դատախազությանը՝ խնդրելով կալանավորել Պոլանսկուն: Ռեժիսորը Վարշավայում է եղել մի քանի օր առաջ, որ մասնակցի լեհական հրեաների պատմության թանգարանի բացմանը:
ԱՄՆ-ում Պոլանսկին մեղադրվում էր 197 թ. Սամանտա Գեյմարին գայթակղելու մեջ, երբ նա դեռ տասներեք տարեկան էր: Գեյմարը դեռևս 1993 թ. հրաժարվել էր ռեժիսորին պահանջներ ներկայացնելուց, երբ ստացել էր փոխհատուցում: Նա պահանջել էր կարճել գործը: Չնայած դրան՝ ռեժիսորի կալանավորման մասին Ինտերպոլի հրամանագիրը գործում է աշխարհի 188 երկրներում մինչ օրս:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ