Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ռուսաստանի խնդիրը կառավարման մեջ է

Ռուսաստանի խնդիրը կառավարման մեջ է
31.01.2014 | 15:07

Ռուսաստանն ուժեղ է երևում արտասահմանում հաջողությունների և ձմեռային Օլիմպիական խաղերի շնորհիվ՝ գրել է The Economist-ը «Վլադիմիր Պուտինի հաղթարշավը» հոդվածում:
Ռուսաստանում Օլիմպիադան անցկացվում է Պուտինի համար հաջող տարվանից հետո: Չունենալով ոչ մի լուրջ առարկություն՝ նա իրեն բավականաչափ վստահ էր զգում՝ Միխայիլ Խոդորկովսկուն և Pussy Riot-ի մասնակիցներին ազատ արձակելու համար: Արտասահմանում Պուտինն օգտագործել է ՄԱԿ ԱԽ-ում վետոյի իրավունքը՝ Սիրիայում ռազմական միջամտություն չցուցաբերելու համար, որին հաջորդեց քիմիական զենքի հարցով գործարքի կնքումը: Պուտինը բարձրացրեց պաշտպանության ծախսերը և եվրոպացի դիվանագետներին անհարմար դրության մեջ թողեց՝ օգտագործելով ճնշում և փող, որպեսզի համոզի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից:
Սակայն իրականում Պուտինի վերածննդի հաջողությունն այդքան էլ տպավորիչ չէ, ինչպես թվում է: Ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանի քաղաքական մոդելը ավելի քիչ գրավիչ է մյուսների համար: Նրա վերածնունդը սահմանափակված է կոռումպացված, պետության վերահսկողության տակ գտնվող տնտեսությամբ, որը թվում է՝ դատապարտված է ստագնացիայի: Ռուսաստանում Պուտինի վերադառնալուց հետո տնտեսական ուժեղ աճը բացատրվում է բացառապես նավթի և գազի գնի բարձրացմամբ: Էներգակիրների արտահանումից կախվածությունը ավելի բարձր է, քանի Խորհրդային Միության տարիներին: Աշխատուժի վրա մեծ ծախսերը և ցածր արտադրողականությունը ռուսական արդյունաբերության մեծ մասը դարձնում են ոչ մրցունակ, այդ պատճառով ապրանքների մեծ մասը ներմուծվում են:
Ռուսաստանի խնդիրը կառավարման մեջ է: Վարչակարգը չի կարողանում իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ՝ վերահսկողություն հաստատելով քաղաքականության, տնտեսության վրա: Քանի դեռ Ռուսաստանում կգործի ներկա քաղաքական համակարգը, երկիրը կմնա տնտեսապես թույլ:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ