«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուսները մեզնից սովորելու բան ունեն

Ռուսները մեզնից սովորելու բան ունեն
28.11.2013 | 17:25

Քաղաքացիական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի բողոքն այս անգամ ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանին: Նա մեկօրյա հացադուլ է հայտարարել ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց հետևյալ հայտարարությամբ՝ «Պահանջում եմ, ՄԻՊ-ը հրապարակի այն ինֆորմացիան, որ հայտնի է իրեն ս.թ. օգոստոսի 23-ին` ինձ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ: Պահանջում եմ, ՄԻՊ-ը չթաքցնի հանցագործության մասին այն ինֆորմացիան, որին տիրապետում է»: Վարդգես Գասպարին Մարդու իրավունքների պաշտպանին համարում է երկչոտ ու զգուշավոր:

Դժվար է ասել, թե անձամբ Վարդգես Գասպարին ինչ սպասելիքներ ունի ՄԻՊ-ից, մի կառույցից, որը, ֆինանսավորվելով պետբյուջեից, գործնականում զբաղված է ինչով ասես, բացի մարդու իրավունքների պաշտպանությունից: Անզեն աչքով էլ է տեսանելի, որ, ինչպես պարոն Գասպարիի բողոքը, այնպես էլ նրա նման հարյուրավորների բողոքներ, անտեսված էլ մնալու են ՄԻՊ-ի կողմից, ինչպես եղել է մինչ օրս:

Փոխարենը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ «Հայաստանի Օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով ՌԴ-ից Երևան են ժամանել յոթ ճանաչված իրավապաշտպաններ»: Պարզվում է՝ Եվրոպայի խորհուրդը հատկապես Հայաստանի Օմբուդսմենի՝ փակ հաստատություններում մոնիթորինգային փորձն է համարել օրինակելի և նախաձեռնել փորձի փոխանակման ծրագիր, որի նպատակն է իբր ռուս իրավապաշտպաններին ծանոթացնել Հայաստանի Օմբուդսմենի ինստիտուտում գործող բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի արդյունավետ գործունեությանը:

Եվ ահա մերոնց իրավապաշտպան «հարուստ» փորձը յուրացնելու նպատակով էլ եռօրյա այցի ընթացքում ռուս իրավապաշտպաններն այցելել են բանտեր, ոստիկանության բաժանմունքներ, հատուկ դպրոցներ և հոգեբուժարաններ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ