Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ստոկհոլմի ոստիկանները համալրում են պահանջում

Ստոկհոլմի ոստիկանները համալրում են պահանջում
25.05.2013 | 01:13

Ստոկհոլմի ոստիկանությունը խնդրում է լրացուցիչ ուժեր՝ 5-րդ օրը շարունակվող անկարգությունները կանխելու համար։ Իշխանությունները հայտնում են, որ աղքատ թաղամասերի երիտասարդությունը հրկիզում է մեքենաներ, ավերում շինություններ, իրավապահների վրա նետում քարեր։ Այս գիշեր օրինախախտները կոտրել են շենքերի և խանութների ապակիները։ Հրշեջները ստիպված էին մարել հրդեհը երկու դպրոցներում։ Ձերբակալվել է 8 մարդ։ Ոստիկանությունը ձեռնպահ է մնում ուժ կիրառելուց։ Իրավապահները նախընտրում են կրքերը հանդարտեցնել երիտասարդական խմբերի, ինչպես նաև կրոնական առաջնորդների հետ բանակցությունների միջոցով։

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ