-
30.06.2015|
00:56
Երկակի տրամադրություններով պայքարի մեկ շաբաթն ավարտվեց: Բոլոր շարժումներից առանձնացող երիտասարդական այս ակցիան, ցավոք, կրկնեց նախորդների սխալը` բաժանվեց երկու մասի, էներգիան կորավ:
-
29.06.2015|
12:42
Երեկվա խելահեղ լարումից հետո լուսաբացը Բաղրամյանում խաղաղ է: Փաստացի՝ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը մղվել է հետին պլան և առաջնայինը դարձել է ցուցարարներ-ոստիկանություն բախման հարցը, այսինքն՝ իշխանությունը ուժ կկիրառի՞ խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ տեղիք տալով բռնությունների նոր ալիքի ու հեռագնա հետևանքների՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության արտաքին քաղաքական մակարդակով, կոնկրետ իրավիճակի զարգացումների ներքաղաքական մակարդակով, թե՞ կգերակայի սթափ գնահատականը՝ հետևանքների անդառնալիության գիտակցումով:
-
29.06.2015|
12:08
Մեղավորը իշխանությունն է, որ չի լսում ժողովրդի ձայնը, նույն տրանսպորտի պատմությունն է՝ Ազատության եթերում հայտարարեց «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը։
-
29.06.2015|
12:08
Ազատության հրապարակում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցեց հրապարակում մարդկանց հետ, պատասխանեց մի քանի հարցերի։
-
29.06.2015|
11:20
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից հայտնում են, որ հունիսի 26-28-ին Երևանում ծնվել է 154 երեխա, որից 80 տղա և 74 աղջիկ։
-
29.06.2015|
10:21
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որ ասել է, թե բացելու են Բաղրամյան պողոտան:
-
29.06.2015|
10:20
Բաղրամյան պողոտայում այսօր հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը՝ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
-
29.06.2015|
10:18
Գյումրիի թատերական հրապարակում նստացույցը շարունակվում է։ Հրապարակը բազմամարդ է։ Ցուցարարները հայտարարում են, որ ողջ գիշեր հետևելու են Երևանում տեղի ունեցող դեպքերին, և եթե Երևանում ոստիկանությունն ուժ կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, իրենք Գյումրիում քաղաքացիական անհնազանդության ակցիա կիրականացնեն։
-
27.06.2015|
23:19
Վրաստանի վիճակագրական ծառայության ղեկավար Մերի Դաուշվիլին խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացրել է 2014թ. գործունեության մասին զեկույցը։ Հարցերի մեծամասնությունը կապված է եղել բնակչության մարդահամարի և նրա նախնական արդյունքների հետ, գրում է apsny.ge-ն:
-
27.06.2015|
01:25
«Ո՜չ թալանին», այսպես է կոչվում Հայաստանում ամենաերիտասարդ քաղաքացիական շարժումը, որն արդեն մի քանի օր է Բաղրամյան պողոտայում նստացույց է անում՝ ի նշան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի՝ գրում է Der Standard ավստրիական պարբերականը՝ անդրադառնալով Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծայր առած բողոքի ակցիային։