-
18.06.2018|
10:18
Մենք երբեք առարկություն չենք ունեցել, որ եկեղեցին հարկային դաշտ բերվի` ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում եկեղեցին հարկային դաշտ բերելու դիրքորոշումները:
-
18.06.2018|
10:15
Այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տարբեր շրջանակներից հնչող քննադատություններին, թե դատավորները կալանքի սանկցիա չեն տալիս ձերբակալված անձանց:
-
18.06.2018|
10:10
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը:
-
18.06.2018|
10:07
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով. «Վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով»։ «Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։
-
18.06.2018|
10:06
Նորքի դատարանում քննվում է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ներկայացրած բողոքը` կապված իր ձերբակալության հետ։ Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ բողոքարկել են ԱԱԾ գործողությունները, խուզարկություններն ու Մանվել Գրիգորյանին ձերբակալելու որոշումը։
-
17.06.2018|
23:00
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու հետ, այլ կապված է նաև այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար հավաքված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ, այսօր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
17.06.2018|
23:00
Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։ Պարզապես հիշեցնեմ, որ այդ ամենը պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում։
-
17.06.2018|
12:31
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին և առանձնազրույց է ունեցել նրա հետ, ուսումնասիրվել են փաստաթղթերը և պահման պայմանները, առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը:
-
17.06.2018|
12:26
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է. «Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը»: Նա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանի հետ ուշ երեկոյան հանդիպել է Մանվել Գրիգորյանին։
-
16.06.2018|
22:27
Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ. Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ. Օ-ից, որպես կաշառք, տարբեր ժամանակահատվածում պահանջել և ստացել է խոշոր չափի գումար` ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: