-
19.06.2018|
19:08
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
-
19.06.2018|
19:08
Մանվել Գրիգորյանին վերաբերող քրեական գործը մեծածավալ է ու այդ գործի շրջանակներում արդեն իսկ կան անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
-
19.06.2018|
19:07
Մանվել Գրիգորյանն ապօրինի ձեռք է բերել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող զենք, և այդ հիմքով նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով` ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
-
19.06.2018|
19:06
ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը:
-
19.06.2018|
14:44
Երեկ ոստիկանության աշխատակիցները զինաթափել են Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար եւ ՊԵԿ նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին. վերջինիս ավտոմեքենաներում հայտնաբերվել է զենք-զինամթերք:
-
19.06.2018|
04:21
Վերջին օրերին մեկը մյուսի հետևից ազատ են արձակվում հանրային ուշադրության կենտրոնում հայտնված դեմքեր, որոնք մեղադրվում էին ամենատարբեր հանցանքներ կատարելու մեջ:
-
18.06.2018|
22:45
Գեներալ Մանվել Գրիգորյանին առնչվող կոռուպցիոն բացահայտումները, երբ պարզվեց, որ բանակին ուղղված նվիրաբերությունները հասել են ոչ թե զինվորներին, այլ տեղ գտել Գրիգորյանի ամառանոցում, ոչ թե վնաս կհասցնի, այլ դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկի վրա` կարծում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
-
18.06.2018|
18:20
Ողջ հասարակությունը երկու օր է` շոկի մեջ է: ԱԱԾ-ի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատան բացահայտումները մարդկային ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում, ինչպես կարելի էր նման դաժանությամբ թալանել երկիրը, ինչքան կարելի է հայրենիքը չսիրել ու չդողալ, չփայփայել այն ամենը, ինչը զինվորի համար է:
-
18.06.2018|
12:34
ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, Էջմիածնի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված նրա առանձնատանը:
-
18.06.2018|
12:00
Փաստաբան, Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է պատգամավորին իրավաբանական օգնություն ցույց տալ և դադարել է նրա պաշտպանը լինել: