19.07.2018|
19:10
Դեռ երկու օր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հրաժարական չի տալիս, միաժամանակ Արթուր Վանեցյանի թեկնածությունը լավագույնը համարելով: Ինչպես ասում են՝ Հայրապետյանը շատ խառն է, մի կողմից չի ցանկանում հրաժարական տալ, բայց իր գործին «խփող» Արթուր Վանեցյանի ընտրությունը իրեն տարօրինակ ոճով համարում է «լավագույն լուծումը»: