07.05.2013|
22:44
Ես սկսում եմ հասկանալ Երուսաղեմի առեղծվածը՝ ամեն ինչ բաց է, ափիդ մեջ, բայց ոչինչ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Պարիսպները: Հին քաղաքը՝ իր հավերժական պարիսպների մեջ: Յաֆֆայի դարպասները, որտեղից մեկնում են Յաֆֆա: Դամասկոսի դարպասները, որտեղից ուր էլ գնաս, հասնում ես Դամասկոս: Սիոնի դարպասները, որտեղից սկսվում է Հին Երուսաղեմի սիրտը: Հերովդեսի դարպասները, որ պաշտպանում են նրա պալատը: