ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մի մարդու գործ

Մի մարդու գործ
28.08.2024 | 12:22

Ամեն օր խաղաղության պայմանագրից են խոսում, խաղաղություն են մուրում ամենավերջին մուրացկանի պես, թեկուզ էլի մի քանի գեղի գնով, թեկուզ արժանապատվությունը գետնելու գնով, թեկուց Հայոց փափկասուն տիկնանց ամոթը պատռելու գնով, թեկու՜զ, թեկու՜զ, թեկու՜զ...

Բայց արդյունքն ու՞ր ա...

Ադրբեջանը շարունակում է խոսել Արևմտյան Ադրբեջան երկրի մասին, նույնիսկ Էրիվանի հիմն ա գրել, «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը հիմա էլ բորբոքում է ռուսների միջոցով, շարունակում է ռասիստական քարոզը հեռահաղորդման միջոցներով, ոչնչացնում է հայկական հետքը Ղարաբաղում:

Հա՛, հա՛, մենք գրում ենք, իմ նմանները բարձրաձայնում են, կոկորդ ճղում:

Իսկ ու՞ր են պետական մարմինները, նիկոլի հորջորջած Հայաստանի պետությունը, թեկուզ էն քարտեզով, որ ձեռքին համառորեն ճոճում ա ու չգիտի որտեղ թաքցնի:

Ղազախստանում Ալիևը հենց իր` նիկոլի դեմքին շպրտեց, թե հայ ժողովուրդը էկվոր ա, քոչվոր ա, ոչինչ չունեցող խաշնարած զանգված ա: Բերանը ջուր առած, կարկամել, նայում էր թուրքին։ Դիմացը ընդդիմադիր հայ չէր, որ տրորեր, ասֆալտին «պառկԸցներ», կանդալները քցեր ձեռքերին ու ոտնատակ տար:

Դիմացն ընդամենը բարեկամ թուրք էր...

Մեկը չկար, որ ասեր.

- Ալիև՛, քոչվորը դու՛ ես, ակկոյունլուն ու կարակոյունլուն դու ես, որ ոչխարների հետ Ալթայի երկրամասից հասար Անդրկովկաս։ Թու՛րք, դու ես, դու՛... Որտե՞ղ է քո անցյալը, քո պատմությունը:

Ժամանակներն էին ուրիշ. էն ժամանակ ո՛չ Հեյդար կար, ո՛չ էլ Իլհամ։ Օրվա հերոսը Պողին էր, Պուղին, Անազուղլին...

Եվրոպայի սրտում, Կոլիզեյում հին աշխարհի քարտեզն է, մեջտեղը` սրտատեղում, սրտի մեջ, մեծ-մեծ տառերով գրված` A R M E N I A, իսկ որտե՞ղ է Ադրբեջանը, ասա` ա՛յ, թուրք, որտե՞ղ է Ադրբեջանը:

Ախր, դիմացը մարդ չկա, պետական գործիչ չկա, պետություն չկա, ընդամենը մի խեղճ ու կրակ, քրքրված քարտեզ ա , էն էլ ծեծ կերած, թրջված ու ողորմելի վարչապետի ձեռքին, որ թուրք տեսնելիս չգիտի, որ ծակը մտնի։ Ինքն ուր ուզում ա մտնի, բա մեզ ու՞ր ա տանում, ո՞ր ջհանդամը, մեր հողը մեր ոտի տակից ու՞ր ա տանում...

Հասկացանք, վարչապետը տկար է, լլկված, խեղճ, անկարող, բա ու՞ր է բիբլիական ժողովուրդը, մեր սիրասուն հայ ժողովուրդը:

Ավա՜ղ, մեր կարծիքը մեր իսկ ժողովորդի նկատմամբ խիստ չափազանցված է։ Իսկ ընդամենը շատ բան չկա անելու, այլևս ոչ մի պայքար, ոչ էլ զանգվածային շարժում:

Քիչ բան ա մնացել, քի'չ, ընդամենը մի մարդու գործ...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2839

Մեկնաբանություններ