ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Եվրոպայում Փաշինյանին ծափ են տալիս, իսկ Հայաստանին ու հայերին՝ ծաղրուծանակի ենթարկում

Եվրոպայում Փաշինյանին ծափ են տալիս, իսկ Հայաստանին ու հայերին՝ ծաղրուծանակի ենթարկում
20.10.2023 | 08:01

Եվրոպական Միությունը կոչ է անում Բաքվի ֆաշիստներին համաներում շնորհել «Ղարաբաղի բոլոր հայերին».

«Որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ մենք ակնկալում ենք համապարփակ համաներում Ղարաբաղի բոլոր հայերի՝ ներառյալ նրանց ներկայացուցիչների համար» (https://news.am/arm/news/787637.html

Սա նույնն է, ինչ եթե Ադոլֆ Հիտլերին կոչ անեին «համապարփակ համաներում» շնորհել բոլոր հրեաներին ու գնչուներին՝ դա անվանելով «վստահության ամրապնդման կարևոր միջոց»։

Նույնն է, թե հայասպան Թալեաթին, Էնվերին ու Ջեմալին կոչ անեին «համապարփակ համաներում» շնորհել Օսմանյան կայսրության «բոլոր հայերին» ու դա անվանեին «վստահության ամրապնդման կարևոր միջոց»։

Փատորեն, ԵՄ-ի «մարդասերներն» արտոնում են ալիևյան ոճրագործ բռնապետությանը՝ Արցախում սպանդն ու հայաթափումն ավարտելուց հետո, այժմ արդեն «համաներում» շնորհել իր զոհերին։ Այսինքն՝ արցախահայերի պարզ ինքնապաշտպանությունը և ազատության համար օրինական պայքարը ԵՄ-ը գնահատում է որպես հանցագործություն, իսկ Արցախի հայաթափումը ծրագրած և իրագործած Բաքվի պատասխանատուներին՝ հայերի գլխին դատախազ ու դատավոր կարգում, ինքն էլ դահիճ-զոհ հարաբերություններում «մոդերատորի» դեր ստանձնում։

Եվ այս խայտառակ հակահայկական դիրքորոշումները մեզանում շատերը դեռևս անգիտաբար դիտում են որպես ԵՄ-ի հայամետության վառ դրսևորում։

Կարճ ասած՝ Եվրոպայում Փաշինյանին ծափ են տալիս, իսկ Հայաստանին ու հայերին՝ ծաղրուծանակի ենթարկում։

P.S. Հիշեցնեմ, որ ս. թ. մայիսի 30-ին՝ դեռևս մինչև Արցախի ամբողջական հայաթափումը, նմանատիպ խայտառակ մի հայտարարությամբ էլ հանդես էր եկել ԱՄՆ-ի պետդեպարտամենտը։ Այն ժամանակ այդ կոչը գնահատեցի որպես Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը թևեր տալու քայլ և Արցախը հայաթափելուն ուղղված քաղաքականության խրախուսում.

«ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտոնապես ողջունում է Ի. Ալիևի այն խոսքերը, ըստ որոնց՝ նա կարող է քննարկել Արցախի պաշտոնյաներին համաներման ենթարկելու հարցը. «We welcome President Aliyev's recent remarks on consideration of amnesty»:

Եթե այս հայտարարությունը թարգմանենք պարզ քաղաքական լեզվի, ապա ԱՄՆ-ի պետդեպարտամենտը՝

1) մերժում է ոչ միայն Արցախի հայության ինքնորոշման, այլև կյանքի իրավունքը,

2) ողջունում է Արցախն ամբողջովին հայաթափելու Բաքվի ֆաշիստների բռնած ուղեգիծը,

3) հող է նախապատրաստում Արցախի և ՀՀ-ի դեմ Ադրբեջանի հերթական հարձակումների համար:

(https://lurer.com/?p=517539&l=am

Ցավոք, հենց այդպես էլ եղավ և Արցախը հայաթափվեց։ Բայց Հայաստանի ջարդը դեռ շարունակվում է ու կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինքներս չենք կարողացել պետականորեն ինքնակազմակերպվել ու դիմել վճռական ինքնապաշտպանության։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2568

Մեկնաբանություններ