«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
07.08.2009 | 00:00

...թե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հատուկ քննչական ծառայությունում նախաքննական գործի ավարտից հետո այդ կապակցությամբ «վերևներում» քննարկում է եղել։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին առաջարկվել է գործի հարուցմանը զուգահեռ փոխել Փաշինյանի խափանման միջոցը և ազատել կալանքից` երկրից չբացակայելու ստորագրություն վերցնելով։ Աղվան Հովսեփյանը, սակայն, դա նպատակահարմար չի համարել` պնդելով, որ Փաշինյանը մի տարի փախուստի մեջ լինելով, կրկին կարող է փախչել, եթե դատարանը նրա նկատմամբ կայացնի այնպիսի վճիռ, որը չտեղավորվի հռչակված համաներման շրջանակներում, ու Նիկոլը ստիպված լինի նստել։

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ