Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Իրանը, հնարավոր է, չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր «կարմիր գծերը»

Իրանը, հնարավոր է, չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր «կարմիր գծերը»
21.05.2024 | 08:19

Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն, տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար:

Իրանում շատ լուրջ ներքաղաքական վերադասավորումներ են սկսվել, և այս ընթացքում չի կարողանալու լիարժեք ու կտրուկ կերպով արձագանքել արտաքին մարտահրավերներին:
Սա մարտահրավեր է արաբական պետությունների համար, որովհետև չեն կարողանալու պատսպարվել Իրանի հետևում, որն իր վրա էր վերցրել պաղեստինցիներին պաշտպանելու հիմնական առաքելությունը: Հիմա արաբական երկրների վրա է ընկած հիմնական պատասխանատվությունը:
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար, Իրանը այս ընթացքում հնարավոր է չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր «կարմիր գծերը»:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ