ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը վերածվել է ամենաիսկական խուժանապետության

Հայաստանը վերածվել է ամենաիսկական խուժանապետության
13.12.2023 | 11:05

Փաշինյանը երևի եվրոպացիներից հավաստիացումներ է ստացել, որ Հայաստանում ինչ հակաժողովրդական, հակաքաղաքակրթական այլանդակություններ էլ անի՝ արձագանք չի լինելու:

Ամիսներ առաջ ամենաստոր, առերևույթ հանցագործ մեթոդով (շանտաժ) ստիպեցին, որ հրաժարականի դիմում ներկայացնի Ախուրյան համայնքի ղեկավարը:

Ալավերդի համայնքում տեղի ունեցածը բոլորիդ աչքի առաջ էր. խախտելով ՏԻՄ օրենքը՝ համայնքի ղեկավարի պաշտոնում կարգեցին նախկին հանրապետական մի հանցագործի:

2021 թվականին Գյումրիում տեղի ունեցան տեղական ընտրություններ:

Ընտրություններից հետո ձերբակալեցին, հետո կալանավորեցին հաղթած թիմի՝ Բալասանյան կուսակցության մի քանի ներկայացուցինչների: Կնքեցին հուշագիր, որից հետո միայն «հանցագործները» բաց թողնվեցին: Կնքված հուշագրով փաշինյանականները ստանձնեցին քաղաքապետարանի կեսից ավելի բաժինների պետերի (համայնքային ծառայության մասին օրենքի խախտում), երկու փոխքաղաքապետերի պաշտոնները, ըստ էության, ստանձնելով նաև քաղաքի փաստացի կառավարումը:

Որոշ ժամանակ անց Բալասանյան Միսակը սեղմեց Փաշինյան Նիկոլի դավաճանական ձեռքը և դարձավ Հայաստանի դեսպանը Իրաքում:

Մի քանի օր առաջ էլ ՔՊ-ն հայտարարեց, որ Գյումրին կառավարվում է հանցավոր եղանակով և որ իրենք դուրս են գալիս կոալիցիայից ու որևէ պատասխանատվություն կամ մեղավորություն չեն կրում տեղի ունեցածի համար:

Այս շարքը կարելի է երկար թվել.

Ջերմուկում քաղաքապետ է դառնում նախկին հանրապետական օդիոզ կերպարներից մեկի՝ քրեական գործով անցնող որդին:

Վանաձորում ընտրված, էլի հանրապետական քաղաքապետը մի քանի տարի է ինչ կալանավորված է:

Առանձին ուշադրության են արժանի այն այլանդակությունները, որոնք տեղի են ունեցել Սյունիքի մարզի համայնքներում:

Սա միայն վերաբերվում էր տեղական ինքնակառավարման ոլորտին:

Իսկ թե ինչ է տեղի ունենամ տեղական կառարաման համակարգերում սովորական մարդկանց ուղեղներում չի տեղավորվում. բարիգները շարունակում են իրավապահ համակարգերում զբաղեցնել բարձր պաշտոններ, կաշառակերները դասավանդում են ուսումնական հաստատություններում:

Հայաստանը վերածվել է ամենաիսկական խուժանապետության և այն իրականացնում են փաշինյանական տեղական մանկլավիկները:

Հարգելի մանկլավիկներ, ձեր իրականացրած հանցագործությունները վերջում մնալու են ձեր չեղած խղճին: Լավ իմացեք՝ Փաշինյան Նիկոլը գցող է:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4016

Մեկնաբանություններ