Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մարությանը մտնում է խաղի մեջ

Մարությանը մտնում է խաղի մեջ
18.09.2023 | 19:23

Հայկ Մարությանն առաջարկում է երկու տարբերակ․

1․ Գնալ առանց նախապայմանների, ընտրել իրեն, չսպասել իրենից քաղաքական գնահատական («Մայր Հայաստանի» դեպքում), չսպասել վերահսկողական պաշտոններ («Հանրային ձայնի» դեպքում) ու գնալ աշխատել Մարությանի մոտ ընդդիմություն:

2․ Չապահովել քվորում և գնալ նոր ընտրությունների:

Հ․Գ․ Եթե իր խոսքը և թիմը կարողանա պահել, ապա հոկտեմբերին նոր ընտրություններ կլինեն։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ