ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Թե ինչպես «ազգակործան պատուհասը» դարձավ անկարևոր մի բան»

«Թե ինչպես «ազգակործան պատուհասը» դարձավ անկարևոր մի բան»
07.05.2022 | 10:33

Եթե առաջնորդվենք առաջին նախագահի տրամաբանությամբ՝ ցանկացած գործընթաց, մեծ հաշվով, անիմաստ է, քանի որ բոլոր կարևոր լուծումները «փաթաթվելու են Հայաստանի վզին»:


Նույն տրամաբանությամբ՝ եթե ամեն ինչ նախապես կանխորոշված էր, ով էլ լիներ 1994-ի մայիսին Հայաստանի նախագահը, միևնույն է, պատերազմում հաղթելու էինք:
Ով էլ լիներ 2004-ին ՀՀ նախագահը՝ ապահովելու էինք երկնիշ տնտեսական աճ: Ով էլ լիներ Ադրբեջանի նախագահը՝ 2016-ին սկսվելու էր հայ-ադրբեջանական պատերազմի ապրիլյան գերսրացումը, և այսպես շարունակ:


Բնականաբար, համաձայն չեմ այս տրամաբանության պնդման հետ, քանզի այդ դեպքում, նախ, կորչում է իմաստը որևէ բան անելու (կոտրում ես ազգային երազանք-նպատակը՝ լինել հզոր պետություն. միևնույն է, որոշիչ լուծումները քեզ պարտադրելու են), և ապա հարց է առաջանում. ինչու՞ կոնկրետ գործընթացները տեղի են ունենում հենց կոնկրետ անձանց օրոք:


Հ.Գ. Թե ինչպես «ազգակործան պատուհասը» «ձեռքի թեթև շարժումով» դարձավ անկարևոր մի բան:
Այսքանից հետո, գոնե, ասեր նաև ազգակործանին պահելու նպատակը, եթե անձերը կարևոր չեն:


Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 8298

Մեկնաբանություններ